Կիեւի վրա մասշտաբային հարձակումը շարունակվել է ողջ գիշեր (Տեսանյութ)
ՄիջազգայինԿեսգիշերին մոտ Կիեւին հասցված հարվածներից հետո, Ռուսաստանի ռազմավարական ավիացիայի եւս 10 ինքնաթիռ օդ են բարձրացել:
Այսպիսով, Կիեւի վրա մասշտաբային հարձակումը շարունակվել է ողջ գիշեր:
Հիմա էլ շարունակումեն տվյալներ գալ գիշերային հարձակման արդյունքների մասին:
Մասնավորապես, ռուսական բանակը անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Կիևի մարզի Բորիսպիլ և Ֆաստովսկի շրջաններին, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Բորիսպիլի շրջանի արդյունաբերական ձեռնարկություններում հրդեհներ են բռնկվել. դրանցից մեկի վրա հրդեհը ոչնչացրել է 7 բեռնատար։
Երկու անգամ հարձակման է ենթարկվել նաև լոգիստիկ համալիրներից մեկի շենքը:

