Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
ԵղանակՍեպտեմբերի 8-12-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, սեպտեմբերի 7-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 10-12-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևանում սեպտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14 մ/վ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.8°C (2007թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.3°C (2017թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.5°C

