Խնդրում ենք վարչապետին քայլեր ձեռնարկել քաղաքային բյուջեն հոր «դուքյանի» վերածած համայնքապետից մեզ ազատելու համար. Ահազանգում են վայքեցիները

«Իրավունքը» շարունակում է մարզային ընթերցողներից ստանալ մարզային չինովնիկների, մեղմ ասած, բեսպրիդելության վերաբերյալ ահազանգեր։ Հույս հայտնելով, որ հանրայնացնելուց հետո գուցե վարչապետը եւ պատկան մարմինները կգնան ահազանգի հետքերով։

Այս անգամ մեր «հերոսը» կոռուպցիոն սկանդալներով ՏԻՄ ոլորտում չեմպիոնի տիտղոսի հավակնորդ Վայքի  ՔՊ-ական քաղաքապետ Մխիթար Մաթևոսյանն է, ով հայտնի է իր կնոջը պատկանող ընկերության հետ 537 միլիոն դրամի պայմանագրեր կնքելով, ընդ որում՝ այն նույն ընկերության, որը մինչեւ համայնքապետ դառնալը ղեկավարում էր հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։

Պարզվում է, համայնքային բյուջեն հոր «դուքյանի» վերածած համայնքապետը նման ճոխ-ճոխ որոշումներ կայացնում է, ինչպես ինքն է արտահայտվում մասնավոր զրույցներում, իրա ամուր թիկունքների հաշվին.«Ինձ համար վարչապետի մոտ «օտիդո» բարեխոսում է Գնել Սանոսյանը, իմ թիկունքը ամուր է, ով ինչ ուզումա անի»,-գլուխ է գովում վերջինս։

Աղբյուրը ահազանգում է նաեւ, որ վերջինիս հանդեպ քաղաքում լուրջ դժգոհություն է հասունանում, որը ձնագնդի էֆեկտով տեղափոխվում է դեպի անվստահություն իշխող ուժի նկատմամ.«Համայնքարին բյուջեով անգրագետը սեփական բիզնեսն է ծաղկեցնում, մի բան էլ գլուխ գովում, թե իրան Կառավարությունում «կռիշավատ են» անում։ Վայքը դարձրել է մեռյալ քաղաք, ոչ մի աշխուժություն չկա, խնդրում ենք վարչապետին քայլեր ձեռնարկել քաղաքային բյուջեն սեփական բիզնեսի համար ծառայեցնող համայնքապետից մեզ ազատելու համար», -վրդովված ասաց վայքեցին։

Նկատենք, որ իրեն սրբի տեղ դրած, խեղճ ու կրակ կեցվածքով համայնքապետը այս ու այն կողմ գլուխ է գովում, թե ինքը «Գալիք» համալսարանի շրջանավարտ է, բայց հենց հարցնում են, օրինակ, ովքեր են կուրսեցիներդ, որ տարիներին ես սովորել՝ համայնքապետը սեկրետ է ընկնում։

Ենթադրությունները թողնում ենք ընթերցողին:

Հ.Գ. Իսկ մենք ահազանգի հետքերով դեռ անդրադարձ կունենանք խեղճ ու կրակ խաղաղացող համայնքապետի արկածներին։

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում