Ռուսաստանի հետ բարեկամությունը՝ խոսքո՞վ, թե՞ գործով

Վերլուծություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահի որդի Լեւոն Քոչարյանը հայտարարել է, որ հստակ կապ է տեսնում իր հոր՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման եւ Երեւանի ու Մոսկվայի հարաբերությունների առկա իրավիճակի միջեւ։ Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը մշտապես հանդես է եկել Ռուսաստանի հետ բարեկամական, գործընկերային ու ռազմավարական հարաբերությունների օգտին։ Եվ այսօր էլ Հայաստանի խնդիրը Ռուսաստանի հետ թշնամանալը չէ։

Այս հայտարարության քաղաքական իմաստը հասկանալի է։ Սակայն, երբ նախկին նախագահի քաղաքական ժառանգությունը ներկայացվում է որպես Ռուսաստանի հետ առանձնահատուկ ռազմավարական գործընկերության օրինակ, բնական հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ էր կատարվում այդ «ռազմավարական բարեկամության» տարիներին Հայաստանի տնտեսության ներսում։ Չէ՞ որ արտաքին քաղաքականության իրականությունը միայն նախագահական ելույթներով չի չափվում։ Այն երեւում է նաեւ պետական սեփականության ճակատագրից, ռազմավարական ենթակառուցվածքների կառավարման ձեւից, մասնավորեցումներից, կոնցեսիաներից եւ այն ընկերություններից, որոնց տրվել են Հայաստանի խոշոր տնտեսական ակտիվների նկատմամբ իրավունքներ։

Հիշեցնենք, որ 1998–2008 թվականներին Հայաստանում իրականացվեց պետական ակտիվների մասնավորեցման եւ օտարերկրյա կապիտալի ներգրավման լայն քաղաքականություն։ Այդ գործընթացում հայտնվում են ֆրանսիական, բրիտանական, ամերիկյան, արգենտինական եւ այլ երկրների ընկերություններ։

ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քոչարյանի նախագահության հենց սկզբում՝ 1998 թվականին, Երեւանի կոնյակի գործարանը դարձավ ֆրանսիական Pernod Ricard-ի սեփականությունը։ Գործարքի արժեքը տարբեր հրապարակումներում ներկայացվել է մոտ 20–28 միլիոն դոլարի սահմաններում՝ կախված վճարումների կառուցվածքից։
Խոսքը Հայաստանի ամենահայտնի արտադրական բրենդներից մեկի մասին էր՝ ձեռնարկության, որը հասարակության զգալի հատվածը ընկալում էր նաեւ որպես ազգային հարստություն։ Հատկանշական է, որ տարիներ անց հենց Ռոբերտ Քոչարյանն էր հիշում այդ գործարքի շուրջ եղած հանրային դժգոհությունը՝ նշելով, որ շատերը գործարանը համարում էին ազգային հարստություն, որը վաճառվեց օտարերկրյա ընկերության։

1998 թվականին «Արմենիա» հյուրանոցի 80 տոկոսը ձեռք բերեց ամերիկահայ ներդրողների ստեղծած AK Development ընկերությունը, իսկ կառավարումը ստանձնեց ամերիկյան Marriott International-ը։

Այստեղ պետք է տարբերել սեփականության եւ կառավարման հարցերը. հյուրանոցի սեփականատերը Marriott-ը չէր, սակայն պետական ակտիվի սեփականաշնորհումը տեղի ունեցավ ամերիկահայ ներդրողների օգտին, իսկ կառավարման մեջ ներգրավվեց համաշխարհային ամերիկյան բրենդը։
2001 թվականին Հայաստանի կառավարությունը արգենտինական Corporación América-ի հետ կնքեց պայմանագիր, որով ընկերությանը 30 տարով տրվեց «Զվարթնոց» օդանավակայանի շահագործման, կառավարման եւ առեւտրային գործունեության բացառիկ իրավունքը։ 2002 թվականից ընկերությունն ստանձնեց օդանավակայանի կառավարումը։

Ուշագրավ է, որ հետագայում Ռոբերտ Քոչարյանն ինքն է պատմել, որ համոզել է արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանին վերցնել օդանավակայանը կոնցեսիոն կառավարման ներքո։

«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ»՝ ԽՃՃՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ

«Արարատցեմենտի» պատմությունն առավել հետաքրքիր է։ Սկզբում ռազմավարական ներդրողի դերում հանդես էր գալիս շվեյցարական Holcim-ը։ 2001 թվականի մրցույթում այն հաղթեց, սակայն հետագայում հրաժարվեց ներդրումային ծրագրից։ Դրանից հետո՝ 2002 թվականին, պետական բաժնետոմսերը ուղղակի վաճառքով փոխանցվեցին Բելգիայում գրանցված Roberto ընկերությանը՝ ընդամենը 200 հազար դոլարի դիմաց։ Այս գործարքի շուրջ այսօր կան նաեւ իրավական եւ դատախազական գործընթացներ։

2002 թվականին ՀԷՑ-ի 80.1 տոկոսը վաճառվեց բրիտանական Midland Resources Holding-ին։ Գործարքի կառուցվածքում նախատեսված էր մոտ 12 միլիոն դոլարի ուղղակի վճարում եւ շուրջ 25 միլիոն դոլարի պարտավորությունների ստանձնում։ 2006 թվականին ՀԷՑ-ը հայտնվեց ռուսական Inter RAO-ի վերահսկողության ներքո։

Նույն 2002 թվականին պետական քիմիական հսկա «Նաիրիտի» կառավարումը հանձնվեց լոնդոնյան Ransat Group-ին՝ հինգ տարվա կառավարման պայմանագրով։ Ընկերությունը պարտավորվել էր ներդնել շուրջ 25 միլիոն դոլար, իսկ «Նաիրիտ-1»-ի 100 տոկոսը նույնպես անցել էր Ransat-ին։

2000–2005 թթ․-ին Երեւանի ջրամատակարարման համակարգը կառավարում էր իտալական A-Utility-ն։ 2005 թվականին միջազգային մրցույթից հետո ընտրվեց ֆրանսիական Compagnie Générale des Eaux-ը՝ ներկայիս Veolia-ի նախորդը։ 2005 թվականի վերջին կնքվեց 10-ամյա վարձակալության պայմանագիր, որն ուժի մեջ մտավ 2006 թվականին։ Այսինքն՝ փաստ է, որ Քոչարյանի նախագահության վերջին տարիներին պետական ջրամատակարարման համակարգը հանձնվեց օտարերկրյա մասնավոր օպերատորի կառավարման եւ վարձակալության ներքո։ Ավելին՝ Քոչարյանն ինքը հետագայում պատմել է, որ հենց իր նախագահության ժամանակ է որոշում կայացվել ֆրանսիական ընկերության հետ համագործակցելու ուղղությամբ։

ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՆՈՒՅՆԻՍԿ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՁԳՈՒՄ

Սրանք ընդամենը մի քանի ցցուն օրինակներ են։ Եվ հենց այստեղ է Լեւոն Քոչարյանի հայտարարության հետ կապված հիմնական հարցը։ Եթե Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները ներկայացվում են որպես Ռուսաստանի հետ բացառիկ ռազմավարական հարաբերությունների ժամանակաշրջան, ապա ինչպե՞ս բացատրել նույն տարիներին ֆրանսիական, բրիտանական, ամերիկյան, արգենտինական եւ այլ օտարերկրյա կապիտալի այսպիսի լայն ներգրավումը Հայաստանի տնտեսության ռազմավարական հատվածներում։

Իսկ Քոչարյանի «ռուսամետության» չափանիշը եթե իսկապես այնքան բարձր է, որքան այսօր ներկայացվում է, մեկ այլ անհարմար հարց էլ կա։ Ռոբերտ Քոչարյանն իր մանդատավոր քաղաքական թիմով ինչո՞ւ այսօր առաջ չի մղում Ռուսաստան- Բելառուսի Միութենական պետությանը Հայաստանի միանալու հարցը։ Կամ ինչո՞ւ այսօր նույն քոչարյանականները հանդես չեն գալիս հանրաքվե անցկացնելու օգտին՝ ԵՄ, թե ԵԱՏՄ թեմայով։ Առավել եւս, որ այսօր արդեն հենց Ռուսաստանից է հնչում Հայաստանի առջեւ հանրաքվեի հարց դնելու պահանջը՝ հստակեցնել պաշտոնական Երեւանի արտաքին վեկտորը։
Ուրեմն ինչո՞ւ, երբ Քոչարյանի թիմը այդքան վճռականորեն խոսում է Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների անհրաժեշտության մասին, հենց ինքը չի բարձրացնում հանրաքվեի դրոշը եւ չի ասում՝ թող ժողովուրդը որոշի։ Եթե Ռուսաստանը իսկապես Հայաստանի անվտանգության եւ ռազմավարական ապագայի առանցքն է, ապա ինչո՞ւ այդ հարցը պետք է միայն Մոսկվայից հնչի, այլ ոչ թե՝ Երեւանից։

Իրականում Քոչարյանը վարում էր կոմպլեմենտար քաղաքականություն՝ Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ այլ ուժային կենտրոնների հետ զուգահեռ հարաբերություններով եւ տարբեր երկրների կապիտալի ներգրավմամբ։ Այսօր էլ, անկախ աշխարհաքաղաքական վայրիվերումներից, նույն խելքին է մնացել։

Իհարկե, Քոչարյանի կողմնակիցները կարող են պնդել, որ նրա արտաքին քաղաքականության հիմքում Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանումն է։ Բայց հասարակությունն էլ իրավունք ունի հարցնելու՝ եթե այդ ռազմավարական կողմնորոշումն այդքան որոշիչ էր, ինչո՞ւ էր նրա նախագահության տնտեսական իրականությունն այդքան բազմավեկտոր։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում