«Ժողովուրդ». Նոր մանրամասներ Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի գործից

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքում ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ։

ArmLur.am-ն այսօր հայտնել էր, որ կաշառքի գործի շրջանակում ձերբակալվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ խոսքը Կարեն Զազյանի մասին է։

Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հաստատել է՝ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը։

Ըստ իրավապահների՝ վարչության պետը կասկածվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու մեջ։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71739 

Ուշագրավ է, որ Կարեն Զազյանը մարզպետարանի համակարգում պատահական կամ նոր հայտնված պաշտոնյա չէ։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքի տվյալներով՝ նա կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնում նշանակվել է դեռևս 2018 թվականի մարտի 30-ին և այդ պաշտոնը զբաղեցնում է ավելի քան ութ տարի։

Վերջերս նրան կարելի էր տեսնել Գելենվագեն վարելիս։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Զազյանը Գավառում բավական ազդեցիկ կապեր ունեցող պաշտոնյա է։ Նրա հարազատ քույրը՝ Լարիզա Զազյանը, եղել է Գավառի հատուկ դպրոցի տնօրեն, իսկ նրա աներորդին ՀՀ աշխատանք և առողջապահական տեսչական մարմնի մարզային կառույցի ղեկավարն է։

Զազյանի անունը, ըստ Գավառից ստացված տեղեկությունների, կապվում է նաև քաղաքում գործող գրախանութի հետ, որը աշխատեցրել է նրա մայրը, և բոլորը գիտեն, որ կրթական աքսեսուարները պետք է գնել այդ խանութից։

Կարեն Զազյանի պաշտոնավարման պատմության մեջ ուշագրավ է նաև նրա կապը մարզպետարանի Կրթության վարչության նախկին պետ Գարիկ Բադալյանի հետ։ Զազյանը Բադալյանի սանիկն է և հետագայում զբաղեցրել է քավոր Բադալյանի պաշտոնը։

Կաշառքի գործով, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական հաղորդագրության, ձերբակալվածների թվում են ոչ միայն վարչության պետը, այլև Գեղարքունիքի մի շարք դպրոցների տնօրեններ։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ նրանց թվում են Այրք և Ջաղացաձոր դպրոցների տնօրենները»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում