Քանի ունենք այս տեսակ ընդդիմություն, ձերբակալությունների շղթան դեռ շարունակվելու է․ Հովսեփյան
ՆերքաղաքականՆախորդ շաբաթ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգեց եւս երկու ամսով։ Դատարանի բակում էին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, ինչպես նաեւ անվանի սպորտսմեներ եւ պարզապես քաղաքացիներ: Այնտեղ էր նաեւ Newspress.am կայքի հիմնադիր տնօրեն ԱՐԻԱՆԱ (ԱՐՄԵՆՈՒՀԻ) ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, ում հետ էլ զրուցել է «Իրավունքը»:
— Տիկին Հովսեփյան, կրկին հանդիպում ենք դատարանի բակում, առհասարակ ի՞նչ է կատարվում դատական համակարգում եւ քաղաքական դաշտում։
— Եթե ունենայինք նորմալ ընդդիմություն, այսքան ձերբակալություններ չէին լինի։ Ես նկատեցի, որ դատարանի բակում կան ընդդիմադիր դաշտից մարդիկ, ովքեր նոր են մոտեցել, այսինքն՝ ուշ: Բայց ինչեւէ... Ինչ վերաբերում է այս բռնություններին, ձերբակալություններին, տարբեր պատժի միջոցներին, որոնք մեծ մասամբ ապօրինի են, պետք է ասեմ, որ այսպիսի տեսարան չէր լինի եթե ընդդիմությունը համախմբվեր կամ գոնե հիմա համախմբվի, իրար միս չուտեն, իրար փոր չթափեն: Այդ ժամանակ, հավատացնում եմ Ձեզ, ամեն բան իր տեղը կընկնի: Քանի մենք ունենք այս տեսակ ընդդիմություն, ապա ձերբակալությունների շղթան դեռ շարունակվելու է։ Սա մի խայտառակություն է, եւ ասեմ, որ նման բան դեռ պատմության մեջ ես երբեւիցե չեմ տեսել։ Այն, ինչ կատարվում է Հայաստանում, իրականում ծիծաղելի է, եւ անգամ լաց լինելու աստիճան քաոս է։
— Օրերս կայացավ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բիշքեկում։ ՌԴ նախագահը պարզ ասաց, որ Գյումրիից կարող է ցանկացած պահի հանել ռուսական ռազմաբազան: Ի՞նչ կասեք այս մասին։
Միանշանակ, սա աղետ է։ Եվ որքան էլ մենք փորձենք այս ազգին բացատրել ու ասել, որ ռուսական ռազմաբազայի՝ Գյումրիից դուրս գալը կնշանակի, որ Նիկոլը վերջնականապես դռները բացում է թուրքերի առաջ, բայց իրականում դա ավելի վտանգավոր է, այն կարող է հանգեցնել հայերի վերջին ցեղասպանությանը։ Ցավոք սրտի, մեր պետական դավաճանը Պուտինի հետ զրուցելուց հետո շատ արագ մտավ եթեր եւ ասաց, որ շատ լավ զրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: Ես էլ կարող եմ ասել, որ շատ լավ հոգնա ընդունելուց հետո՝ նորից ինքն իրեն սատարող բիոմասային խաբեց, որ իբրեւ թե մենք Պուտինի հետ լավ զրույց ենք ունեցել:
Իսկ իրականում, Նիկոլը ստում էր, նա վախեցած էր: Եթե դուք ուշադիր նայեիք էկրանից այն կողմ իր աչքերի մեջ, կհամոզվեիք խոսքերիս իսկության մեջ: Ես կարող եմ ասել, որ ինքը ոչ միայն վախեցած էր, այլ անգամ լաց է եղել՝ պատկերացնելով թե ինչ աղետ է բերելու հենց ռուսը իր գլխին։ Գիտեք, այնպիսի տպավորություն է, որ հայերի մեծամասնությունը, պառկում են բազմոցի վրա ու չեն գիտակցում աղետի մասշտաբները: Ոչ ոք իր հայրենիքի համար պատասխանատվություն չի կրում, եւ այդքանից հետո էլ մի հատ ասում են՝ Պուտինն է մեղավոր:
Գնում ենք Եվրամիությո՞ւն... Հարց է առաջանում՝ Եվրամիություն գնացողները ուզում են դառնալ գե՞յ: Դե ուրեմն՝ բարի գալուստ, գեյերի աշխարհ: Բա էլ ինչպե՞ս հասկանանք այդ ձգտումը։ Պարզապես, ես խղճում եմ Նիկոլին: Նա իր բիոմասային խաբում է: Մեծ աղետ է լինելու, սպասենք՝ շուտով։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

