Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման շեմին ունեցավ «թիկունքային ապահովվածության» էական անկում

Վերլուծություն

Օ­րերս ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դ­միտ­րի Պես­կո­վը հայտ­նեց, որ Նի­կոլ Փա­շին­յա­նի այ­ցը Մոսկ­վա օ­րա­կար­գում է, կա­րող է կա­յա­նալ մոտ ժա­մա­նա­կում, թեեւ հստակ ամ­սաթ­վե­րը դե­ռեւս ո­րոշ­ված չեն։ Ո­րոշ աղբ­յուր­ներ էլ խո­սում են ժամ­կետ­նե­րից. հնա­րա­վոր է գա­լիք շա­բաթ­վա սկիզ­բը, բայց ե­թե ոչ, ա­պա կհե­տաձգ­վի մին­չեւ ամս­վա վերջ` Պետ­դու­մա­յի ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո:

ԵՐԲ Է ՆԻԿՈԼԸ ՄԵԿՆԵԼՈՒ ՄՈՍԿՎԱ

Աղբ­յուր­նե­րը նաեւ ակ­նար­կում են, որ Փա­շին­յա­նի հա­մար ցան­կա­լին ամս­վա վեր­ջի տար­բե­րակն է: Ի­հար­կե, նա կու­զե­նար օր ա­ռաջ մեկ­նել Մոսկ­վա: Սա­կայն սեպ­տեմ­բե­րի 20–ին կա­յա­նա­լիք Պետ­դու­մա­յի ընտ­րութ­յուն­նե­րը, թեեւ ինչ­–որ մեծ ա­նակն­կալ­ներ չեն խոս­տա­նում, սա­կայն ե­թե դառ­նան կա­յա­ցած փաստ, ա­պա ա­վե­լի ռեալ հնա­րա­վոր կլի­նի կողմ­նո­րոշ­վել Մոսկ­վա­յի հե­տա­գա քա­ղա­քա­կան կուր­սի հետ կապ­ված: Այ­սինքն, հենց այդ ընտ­րութ­յուն­ներն են, որ կդառ­նան հստակ ցու­ցիչ Ռու­սաս­տա­նում ձե­ւա­վոր­վող նոր քա­ղա­քա­կան լանդշ­աֆ­տի, ըստ այդմ էլ` է­լի­տա­յի վե­րա­ձե­ւա­վոր­ման եւ ա­պա­գա քա­ղա­քա­կան կուր­սի մա­սին: Ընդ ո­րում, ե­թե սպա­սե­լի սցե­նար­ներն ի­րա­կա­նութ­յուն դառ­նան, ա­պա են­թադ­րե­լի է, որ այդ կուրսն էա­պես ա­վե­լի կոշտ եւ նպա­տա­կաս­լաց կդառ­նա, քան ողջ հետ­խորհր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նում էր, ին­չը, ի­հար­կե, նաեւ Փա­շին­յա­նի հա­մար է լի­նե­լու հստակ ազ­դակ, թե հե­տա­գա ինչ ակն­կա­լիք­ներ կամ բա­խու­մա­յին ուղ­ղութ­յուն­ներ կա­րող է ու­նե­նալ:

Ա­ռա­վել եւս, որ Եվ­րո­պա­յից ե­կող նո­րութ­յուն­նե­րը եւս Փա­շին­յա­նի հա­մար պետք է որ մռայլ մտքեր ա­ռաջ բե­րեն: Ա­մեն դեպ­քում, ո­րոշ աղբ­յուր­ներ հայտ­նում են, որ Նի­կո­լի հա­մար ա­ռա­վել քան մտա­հո­գիչ են ե­ղել այն արդ­յունք­նե­րը, ո­րոնք գրանց­վե­ցին գեր­մա­նա­կան Սաք­սո­նիա-Ան­հալ­թի տա­րա­ծաշր­ջա­նում եւ ո­րոնք իս­կա­կան քա­ղա­քա­կան ցու­նա­մի ա­ռա­ջաց­րին ոչ միայն Գեր­մա­նիա­յում, այլ, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, ողջ աշ­խար­հում: Հի­շեց­նենք, որ այդ ընտ­րութ­յուն­նե­րում գեր­մա­նա­կան ծայ­րա­հեղ ա­ջա­կողմ­յան ու­ժը` Ա­լիս Վայ­դե­լի «Այ­լընտ­րանք Գեր­մա­նիա­յի հա­մար» (AfD) կու­սակ­ցութ­յու­նը ընդ­հուպ մո­տե­ցավ 50 տո­կո­սա­նոց ցու­ցա­նի­շի շե­մին: Իսկ, ընդ­հա­նուր առ­մամբ, աջ ու­ժե­րը հա­վա­քե­ցին ձայ­նե­րի կեսից ա­վե­լին: Ընդ ո­րում, ցնցման ա­ռի­թը նաեւ այն էր, որ Գեր­մա­նիա­յի իշ­խող ուլտ­րա­լի­բե­րալ ու­ժը` Մեր­ցի գլխա­վո­րած «Ք­րիս­տոն­յա–­Դե­մոկ­րա­տա­կան դա­շին­քը» (CDU) ստա­ցավ 20 տո­կո­սից էլ պա­կաս ձայն, ին­չը, դժվար չէ հաս­կա­նալ, որ հենց Մեր­ցի եւ նրա քա­ղա­քա­կան կուր­սի վար­կա­նիշն է: Ա­վե­լին, բո­լորն են հաս­կա­նում, որ այդ կար­գի վար­կա­նի­շա­յին գո­տում են գտնվում նաեւ եվ­րո­պա­կան մյուս ա­ռա­ջա­տար երկր­նե­րում իշ­խող ուլտ­րա­լի­բե­րալ ու­ժե­րը:

­Լի­բե­րալ­ներն ա­րա­գո­րեն փոր­ձե­ցին հա­կա­հար­ձակ­ման գնալ: Բայց այն քա­րոզ­չա­կան մե­խա­նիզ­մը, ո­րը դնում են դրա տակ, ե­կավ հու­շե­լու, որ ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րի մոտ նաեւ քա­ղա­քա­կան–­քա­րոզ­չա­կան զի­նա­նո­ցի հետ կապ­ված լրջա­գույն խնդիր կա: Այս­պես, տար­բեր գոր­ծիչ­ներ եւ ան­ձամբ Մերցը գեր­մա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը սկսե­ցին ներ­կա­յաց­նել` որ­պես Ռու­սաս­տա­նի եւ Պու­տի­նի հաղ­թա­նա­կը: Մեր­ցի մոտ դա հնչեց այս­պես` AfD-ի հաղ­թա­նա­կը «հա­տուկ ու­րա­խութ­յուն» է բե­րել Ռու­սաս­տա­նին: Բայց նման քա­րոզ­չա­կան հնարքն իր հիմ­քում եր­կու կո­պիտ սխալ ու­նի: Նախ, Մեր­ցի ձայ­ներն այն խղճուկ տեսքն ու­նեն, որ ան­գամ նա չկա­րո­ղա­ցավ չխոս­տո­վա­նել, որ «խո­րա­պես ցնցված է» այդ ի­րա­վի­ճա­կից, եւ որ ան­ձամբ իր ղե­կա­վար­մամբ իշ­խող ու­ժը կրեց «ա­մե­նա­լուրջ պար­տութ­յու­նը տաս­նամ­յակ­նե­րի ըն­թաց­քում»: Նաեւ, որ դա խոր­քա­յին հետ­եւանք­ներ կու­նե­նա երկ­րի ներ­սում եւ սահ­ման­նե­րից դուրս։
«Ինչ-որ բան փոխ­վել է ամ­բողջ Գեր­մա­նիա­յում»,- ա­սել է Մեր­ցը, նաեւ ա­վե­լաց­նե­լով, որ այդ արդ­յունք­նե­րը կազ­դեն նաեւ ան­ձամբ իր վրա՝ որ­պես կանց­լե­րի։ Այ­սինքն, խնդիրն ա­ռա­ջին հեր­թին այն չէ, որ AfD-ը ստա­ցավ ձայ­նե­րի մոտ կե­սը, այլ այն, որ իշ­խող քա­ղա­քա­կան հա­մա­կար­գը եւ վեր­ջին եր­կու­–ե­րեք տաս­նամ­յակ­նե­րի քա­ղա­քա­կան կուր­սը հի­մա Եվ­րո­պա­յի ա­ռա­ջա­տար Գեր­մա­նիա­յում ու­նի 20 տո­կո­սից էլ պա­կաս վստա­հութ­յուն:

Եվ երկ­րորդ սխալն այն է, որ AfD-ին փոր­ձում են հա­մա­րել պու­տի­նա­մերձ ուժ, ա­պա դրա­նով, ըստ էութ­յան, այն միտքն են ա­ռաջ տա­նում, որ Պու­տի­նը Գեր­մա­նիա­յում ու­նի ընտ­րող­նե­րի մոտ կե­սի եւ Մեր­ցից ա­վե­լի քան եր­կու ան­գամ ա­վել վար­կա­նիշ: Իսկ ի­րա­կա­նում AfD-ի «պու­տի­նա­մե­տութ­յու­նը» միայն այն է, որ այդ կու­սակ­ցութ­յունն ա­ռաջ է տա­նում գա­ղա­փա­րա­կան թեզ, որ Գեր­մա­նիա­յի հա­մար վնա­սա­կար է ինչ­պես ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն` ընդ­հա­նուր առ­մամբ, այն­պես էլ` Ուկ­րաի­նա­յին նման ջեր­մե­ռան­դութ­յամբ օգ­նելն ու այդ պատ­ճա­ռով Մոսկ­վա­յի հետ թշնա­մա­նա­լը: Այ­սինքն, պետք է Մոսկ­վա­յի հետ պա­տե­րազ­մի աս­տի­ճա­նի հաս­նե­լու փո­խա­րեն` հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կար­գա­վո­րել, Ռու­սաս­տա­նից նո­րից ստա­նալ է­ժան է­ներ­գա­կիր­ներ, ո­րը կլու­ծի գեր­մա­նա­կան տնտե­սութ­յան շատ խոր­քա­յին հար­ցեր:

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

­Բայց, ի­հար­կե, ա­մե­նաէա­կանն այն տագ­նապն է, ո­րը գեր­մա­նա­կան այս ընտ­րութ­յուն­ներն ա­ռաջ բե­րե­ցին ողջ Եվ­րո­պա­յով մեկ: Բո­լորն են հաս­կա­նում, որ ե­թե Գեր­մա­նիա­յում այս պատ­կերն է, ա­պա նույն, ե­թե ոչ ա­ջե­րի օգ­տին ա­վե­լի բարձր արդ­յունք­ներ պետք է սպա­սել նաեւ հա­մա­գեր­մա­նա­կան, ինչ­պես նաեւ եվ­րո­պա­կան ընտ­րութ­յուն­նե­րում: Այ­սինքն, ծայ­րա­հեղ ա­ջե­րը կա­րող են կե­սից ա­վե­լի բարձր ձայ­նե­րով մտնել հա­մաեվ­րո­պա­կան կա­ռույց­ներ: Ու ա­մե­նա­մեծ խնդիրն այն է, որ սա ա­մե­նե­ւին էլ միայն Գեր­մա­նիա­յին չի վե­րա­բե­րում: Գա­լիք տա­րի Ֆ­րան­սիա­յի նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­ներն են: Ա­ջա­կողմ­յան ու­ժերն ար­դեն իսկ մե­ծա­մաս­նութ­յուն ու­նեն ֆրան­սիա­կան կա­ռա­վա­րութ­յու­նում, եւ հի­մա շատ մեծ է դար­ձել հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ Մա­րի լը Պե­նը կամ նրա մեկ այլ ներ­կա­յա­ցու­ցիչ կա­րող է վերց­նել նա­խա­գա­հա­կան ա­թո­ռը: Բ­րի­տա­նիա­յում նույն ակ­տի­վութ­յամբ ամ­րապնդ­վում է Նայ­ջել Ֆա­րա­ջի գլխա­վո­րած ծայ­րա­հեղ աջ Reform UK–ը: Եվ այս­պես շա­րու­նակ, ողջ Եվ­րո­պա­յով մեկ նույն պատ­կերն է:

Այ­սինքն, ԵՄ ներ­կա­յումս գոր­ծող հա­մա­կարգն իր Ուր­սու­լա ֆոն դեր Լա­յե­նով եւ մյուս­նե­րով հան­դերձ, ո­րոնք, այս­պես ա­սենք, Փա­շին­յա­նի եվ­րո­պա­կան թի­կունքն են, գեր­մա­նա­կան այս ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո մեկ օ­րում հայտն­վեցին ծայ­րա­հեղ խո­ցե­լի վի­ճա­կում: Ընդ ո­րում, նրանց հա­մար վտանգն այն կար­գի է, որ ստիպ­ված են լի­նե­լու բո­լոր ե­ղած–­չե­ղած ռե­սուրս­ներն ուղ­ղոր­դել ներ­կա վի­ճա­կից ել­քե­րի ո­րոն­ման: Իսկ դա էլ նշա­նա­կում է, որ ե­թե մինչ այս փոր­ձում էին տար­բեր տա­րա­ծաշր­ջան­նե­րում, այդ թվում` Հա­յաս­տա­նում ո­րո­շա­կի խա­ղեր ա­ռաջ տա­նել, ա­պա հի­մա ստիպ­ված են ողջ ու­շադ­րութ­յու­նը տե­ղա­փո­խել եվ­րո­պա­կան հար­թակ:

Այ­սինքն, ե­թե Հա­յաս­տա­նի հետ կապ­ված գո­նե կա­յին խոս­տում­ներ, թե Եվ­րո­պան կգնի այն բո­լոր ապ­րանք­նե­րը, ո­րոնք Ռու­սաս­տա­նը մեր­ժում է, ա­պա հի­մա այս հար­ցում տա­րա­կու­սանք­նե­րը, ո­րոնք մինչ այս էլ կա­յին, հի­մա բազ­մա­պատկ­վե­լու են: Եվ դա, ի­հար­կե, Նի­կո­լի հա­մար նշա­նա­կում է, այս­պես ա­սած, «թի­կուն­քա­յին ա­պա­հով­վա­ծութ­յան» էա­կան ան­կում հենց Պու­տի­նի հետ հան­դիպ­ման շե­մին:

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ԹՈՒՐՔ–ԱԶԵՐԻԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԻՑ

Մ­յուս կող­մից, նվա­զում են նաեւ այն սպա­սե­լիք­նե­րը, ո­րոնք Փա­շին­յա­նը մի­գու­ցե ու­ներ թուրք­–ա­զե­րիա­կան տան­դե­մից: Այս­պես, թեեւ իս­կա­կան շոու սար­քե­ցին, թե Ադր­բե­ջա­նը բեն­զի­նով եւ գա­զով կո­ղո­ղի Հա­յաս­տա­նը, եւ հան­գիստ կա­րող ենք հրա­ժար­վել ռու­սա­կան գա­զից, Թուր­քիան էլ ուր որ է, կբա­ցի սահ­ման­նե­րը, սա­կայն այդ­պես էլ ո­րե­ւէ է­ֆեկ­տիվ տե­ղա­շարժ այս հար­ցում չկա: Ա­վե­լին, Ա­լիե­ւի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստորագ­րե­լու թե­ման այդ­պես էլ մնում է օ­դից կախ­ված. Սահ­մա­նադ­րութ­յուն փո­խե­լը Նի­կո­լի հա­մար ինչ­պես նախ­կի­նում, այս պա­հին եւս մնում է ոչ ի­րա­տե­սա­կան: Ըստ այդմ, օ­րա­կար­գա­յին է նաեւ Թուր­քիա­յի հայտ­նի նա­խա­պայ­մա­նը` չկա «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր», չի բաց­վե­լու սահ­մա­նը: Ա­ռա­վել եւս, որ Նի­կո­լի հա­մար դեռ ան­լու­ծե­լի է մնում նաեւ Մոսկ­վա­յից հայ­կա­կան եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գի կոն­ցե­սիոն պայ­մա­նա­գի­րը խլե­լու հար­ցը:

­Սա­կայն այս ուղ­ղութ­յամբ էլ ա­վե­լի լուրջ հարց է մնում այն, թե ներ­կա գլո­բալ փո­փո­խութ­յուն­նե­րի ֆո­նին ի՞նչ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վերջ­նա­կան կողմ­նո­րո­շում կձե­ւա­կեր­պեն Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը: Էր­դո­ղա­նը, հի­շեց­նենք, Բիշ­քե­կի վեր­ջին գա­գա­թա­ժո­ղո­վում մին­չեւ եր­կինք բարձ­րաց­րեց ՇՀԿ–ն` այն գրե­թե հա­մա­րե­լով ՄԱԿ­–ին փո­խա­րի­նե­լու պատ­րաստ կա­ռույց:

Ինչ վե­րա­բե­րում է Ա­լիե­ւին, Բիշ­քե­կում Պու­տի­նի հետ կարճ շփու­մից հե­տո, նա­խօ­րեին նաեւ հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­ցավ ՌԴ նա­խա­գա­հի հետ: Ըստ Կ­րեմ­լի. «Հե­ռա­խո­սազ­րույ­ցի ըն­թաց­քում Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան նա­խա­գահ Վ­լա­դի­միր Պու­տի­նը եւ Ադր­բե­ջա­նա­կան Հան­րա­պե­տութ­յան նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­եւը քննար­կել են առեւտ­րատն­տե­սա­կան եւ հու­մա­նի­տար հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մի շարք ար­դիա­կան հար­ցեր»: Սա­կայն դժվար չէ կռա­հել, որ սա շփման ցու­ցադ­րա­կան կողմն է: Ի­րո­ղութ­յունն այն է, որ Պու­տի­նը տե­ւա­կան ժա­մա­նակ պար­զա­պես հրա­ժար­վել էր Ա­լիե­ւի հետ ա­մեն մի շփու­մից` նրա ա­ռաջ դնե­լով մի շարք հստակ պայ­ման­ներ: Ու այ­սօր, թեեւ Բա­քուն դեռ փոր­ձում է ո­րո­շա­կի խա­ղեր խա­ղալ եվ­րո­պա­կան, ա­սենք նաեւ` ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յուն­նե­րով, սա­կայն Պու­տի­նի հետ կա­պի եւ ա­ռա­ջին դեմ­քե­րի մա­կար­դա­կով շփում­նե­րի վե­րա­կանգ­նու­մը գա­լիս է հու­շե­լու, որ Ա­լիեւն առն­վազն սկսել է տա­տան­վել նախ­կի­նի պես ընդգծ­ված հա­կա­ռու­սա­կան ուղղ­վա­ծութ­յան հար­ցով:

­Կարճ ա­սած, աշ­խար­հում ըն­թա­նում են կայ­ծակ­նա­յին ա­րա­գութ­յամբ զար­գա­ցող գլո­բալ փո­փո­խութ­յուն­ներ, ո­րոնց շրջա­նակ­նե­րում բո­լորն են փոր­ձում գո­նե ոտ­նա­տա­կում չմնալ: Ու հենց դա է, որ Փա­շին­յա­նը ստիպ­ված է լի­նե­լու ա­նել Մոսկ­վա­յում: Բայց ինչ­քա­նով կհա­ջող­վի, ա­ռաջ չընկ­նենք:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71772 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում