ԱՄՆ–ին կհաջողվի՞ իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել

Վերլուծություն

Ի­հար­կե, հա­յաս­տան­յան ի­րո­ղութ­յու­ննե­րի վրա (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=348448&l=am) էա­պես ազ­դող գոր­ծոն­նե­րից մեկն էլ շա­րու­նա­կում է մնալ Ի­րա­նի շուրջ պահ­պան­վող ռազ­մա­կան մթնո­լոր­տը: Թեհ­րա­նը, ի­հար­կե, այս պա­հին դեռ պահ­պա­նում է հաղ­թա­կան դիր­քը: Բայց կա­րո՞ղ է մին­չեւ վերջ պա­հել, այ, հենց դա էլ կպայ­մա­նա­վո­րի նաեւ Հա­յաս­տա­նի հե­տա­գան:

­Վեր­ջին օ­րե­րին, թեեւ Ի­րա­նի եւ ԱՄՆ­–ի մի­ջեւ հրա­դա­դա­րի ռե­ժիմն, ընդ­հա­նուր առ­մամբ, պահ­պան­վում է, սա­կայն մյուս կող­մից էլ չկա նաեւ դե­պի խա­ղա­ղութ­յուն տա­նող ո­րե­ւէ տե­սա­նե­լի գոր­ծըն­թաց: Ի­րա­նը ներ­կա­յաց­րել է խա­ղա­ղութ­յան իր հստակ չա­փո­րո­շիչ­նե­րը, ԱՄՆ–ն էլ` ի­րե­նը: Եվ այն տպա­վո­րութ­յունն է, որ հա­սել են մի կետի, երբ կող­մե­րից ո­րե­ւէ մե­կը չի ցան­կա­նում մեկ քայլ ան­գամ հետ քաշ­վել` սպա­սե­լով ինչ­–որ բե­կու­մնա­յին պա­հի, ո­րը կա­րող է փո­խել ինչ­պես ներ­կա ստա­տուս–ք­վոն, այն­պես էլ, դրա­նով պայ­մա­նա­վոր­ված, քա­ղա­քա­կան դաշ­տում հե­տա­գա տե­ղա­շար­ժե­րը:

Ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը կար­ծում են, որ ԱՄՆ–ն կփոր­ձի խա­ղար­կել իր վեր­ջին խա­ղաթղ­թե­րից մե­կը: Այն է` նե­րի­րա­նա­կան բա­խում­նե­րի հրահ­րու­մը: «Ի­րա­նի եւ ԱՄՆ-ի միջեւ պա­տե­րազ­մի նոր փու­լը կսկսվի սեպ­տեմ­բե­րի վեր­ջին Ի­րա­նի փո­ղոց­նե­րում։ Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մում ԱՄՆ-ի պար­տութ­յու­նից եւ Հոր­մու­զի նե­ղու­ցը չբա­ցե­լուց հե­տո Իս­րա­յե­լը Վա­շինգ­տո­նը եւ Թել Ա­վի­վը հաղ­թե­լու միակ ճա­նա­պար­հը հա­մա­րում են ժո­ղովր­դին հույ­սից զրկե­լը եւ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի հրահ­րու­մը»,– կար­ծում է ի­րա­նա­կան հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գե­տը:

Կրկ­նենք, Ի­րա­նում ներ­քին բա­խում­ներ հրահ­րելն ի սկզբա­նե Իս­րա­յե­լի հիմ­նա­կան մտա­հ­ղա­ցում­նե­րից էր, եւ հի­մա էլ մնում է Ի­րա­նին հաղ­թե­լու ա­մե­նաի­րա­տե­սա­կան տար­բե­րակ­նե­րից մե­կը: Միայն թե, դա­տե­լով ի­րա­նա­կան փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տում­նե­րից, Թեհ­րա­նում եւս այդ տար­բե­րա­կը քաջ գի­տակ­ցում են, եւ հա­զիվ թե ի­րա­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը նման զար­գա­ցում­նե­րը կան­խե­լու նա­խա­պատ­րաս­տա­կան քայ­լերն ար­դեն իսկ ի­րա­կա­նաց­րած չլի­նեն` նաեւ շա­րու­նա­կե­լով ըն­թաց­քում ձեռ­քը պուլ­սից բաց չթող­նել:

Ա­ռա­վել եւս, որ ԱՄՆ­–ի հա­մար կա­րող է «շա­բաթն ուր­բա­թից շուտ գալ»: Այ­սինքն, ե­թե հի­մա Վա­շինգ­տո­նը փոր­ձում է զերծ մնալ ռազ­մա­կան բա­խում­նե­րից` շեշ­տը դնե­լով «թող ի­րան­ցի­ներն ի­րար դեմ կռվեն» սցե­նա­րի վրա, ա­պա Ի­րա­նը, ընդ­հա­կա­ռա­կը, վեր­ջին օ­րե­րին պար­բե­րա­բար սրա­ցում­նե­րի է գնում: Այդ թվում, ժա­մա­նա­կին հայ­տա­րա­րել էր, որ պատ­րաստ­վում է գնալ ԱՄՆ­–ի ծո­վա­յին բլո­կա­դա­յի ու­ժա­յին ճեղք­ման, եւ վեր­ջին օ­րե­րին ա­մե­րիկ­յան ռազ­մա­նա­վե­րին հասց­ված մի շարք հար­ված­նե­րը ե­կան հու­շե­լու, որ այդ փու­լը շատ հե­ռու չէ: Այս­պես, բա­վա­կա­նին հե­տաքր­քիր էր Ի­րա­նի Գե­րա­գույն ազ­գա­յին անվ­տան­գութ­յան խորհր­դի քար­տու­ղար, գե­նե­րալ-մա­յոր Մոհ­սեն Ռե­զաեիի օ­րերս ար­ված հայ­տա­րա­րութ­յու­նը, որ Ի­րա­նը փոր­ձար­կել է նոր, ա­ռա­ջա­դեմ հա­կա­նա­վա­յին բա­լիս­տիկ հրթիռն ԱՄՆ ռազ­մա­ծո­վա­յին ու­ժե­րի նա­վե­րի դեմ։

Ա­հա այս ֆո­նին, նա­խօ­րեին Financial Times–ը հայտ­նեց` Ռու­սաս­տա­նը կօգ­նի Ի­րա­նին մշա­կել հի­պեր­ձայ­նա­յին թեւա­վոր հրթիռ­ներ, ո­րոնք կրում են «C430L» կո­դա­յին ան­վա­նու­մը։ Հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը նե­րա­ռում է հրթի­ռա­յին շար­ժի­չի տեխ­նո­լո­գիա­յի փո­խան­ցում՝ Պար­սից ծո­ցում ԱՄՆ ռազ­մա­նա­վե­րին սպառ­նա­լու ու­նակ բարձր ա­րա­գութ­յամբ հա­կա­նա­վա­յին հրթիռ­ներ ստեղ­ծե­լու հա­մար։ Եվ ա­հա, Ռե­զաեիի հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յու­նը գա­լիս է հու­շե­լու, թե արդ­յոք այդ տեխ­նո­լո­գիա­ներն ար­դեն իսկ Ի­րա­նին չե՞ն փո­խանց­վել:

Ա­մեն դեպ­քում, փաստն այն է, որ Ի­րանն ար­դեն իսկ փորձ­նա­կան հար­ված­ներ ա­մե­րիկ­յան ռազ­մա­նա­վե­րին հասց­րել է, եւ, դա­տե­լով ա­մե­րի­կա­ցի­նե­րի ռեակ­ցիա­յից, միա­գա­մայն է­ֆեկ­տիվ: Իսկ դա հիմք է տա­լիս են­թադ­րել, որ Ի­րա­նում քա­ղա­քա­ցիա­կան բա­խում­ներ հրահ­րե­լու իս­րա­յե­լա­–ա­մե­րիկ­յան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին զու­գա­հեռ, դեռ միայն կա­րող է սրվել այն պա­տաս­խա­նը, ո­րը Թեհ­րա­նը կա­րող է տալ ար­դեն ծո­վում` ա­մե­րիկ­յան նա­վե­րի վրա հար­ձա­կում­նե­րի դո­զան կտրուկ ա­վե­լաց­նե­լու տես­քով: Եվ սա, ի­հար­կե, Թ­րամ­փի հա­մար ա­մե­նամղ­ձա­վան­ջա­յին սխե­մա­նե­րից մեկն է դառ­նա­լու:

­Խո­շոր հաշ­վով, ԱՄՆ Կոնգ­րե­սի` նո­յեմ­բե­րին կա­յա­նա­լիք մի­ջանկ­յալ ընտ­րութ­յու­նն­երին ար­դեն գրե­թե ժա­մա­նակ չի մնում: Թ­րամ­փի դիր­քե­րը շա­րու­նա­կում են գտնվել «պլին­տու­սից ներ­քեւ» մա­կար­դա­կում: Իսկ ե­թե հան­կարծ Ի­րա­նը ո­րո­շի հենց այդ ընտ­րութ­յու­ննե­րի ա­մե­նա­շե­մին մի քա­նի ծանր հար­ված հասց­նել ա­մե­րիկ­յան նա­վա­տոր­մին, ա­ռա­վել եւս` ստի­պել բլո­կա­դա­յի հաս­տատ­ման դիր­քե­րից հետ քաշ­վել, ա­պա այն բա­նի հե­ռան­կա­րը, որ Թ­րամփը միան­գա­մից կկորց­նի Կոնգ­րեսն ու Սե­նա­տը, դառ­նա­լու է 100 տո­կո­սով ե­րաշ­խա­վոր­ված:

Թ­րամ­փը, ի­հար­կե, փոր­ձում է այդ կորց­րած ներ­քին դիր­քե­րը վե­րա­կանգ­նել` ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ նո­րից խա­ղա­ղա­րա­րի դի­մակ հագ­նե­լով, բայց դա էլ գո­նե այս պա­հին քիչ ի­րա­տե­սա­կան է թվում: Ա­մեն դեպ­քում, ինչ­պես նա­խօ­րեին Լավ­րո­վը հայ­տա­րա­րեց, Մոսկ­վան, մեղմ ա­սած, այդ­քան էլ լա­վա­տե­սո­րեն տրա­մադր­ված չէ ներ­կա­յիս նոր բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի հետ կապ­ված: Ա­վե­լի կոնկ­րետ, Լավ­րո­վի գնա­հատ­մամբ, Մոսկ­վա­յում ա­վե­լի հակ­ված են այն մտքին, որ այս նոր գոր­ծըն­թա­ցով եւս Ա­րեւ­մուտքն ըն­դա­մե­նը փոր­ձում է ժա­մա­նակ շա­հել: Մինչ­դեռ, ըստ Լավ­րո­վի, ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման բա­նակ­ցութ­յուն­ներ ներ­կա­յումս չեն էլ ըն­թա­նում, եւ Ռու­սաս­տա­նը ծրագ­րում է իր նպա­տակ­նե­րին հաս­նել մար­տա­դաշ­տում։ Ա­վե­լին, ան­գամ ա­նի­րա­տե­սա­կան են Սեւ ծո­վում հար­ձա­կում­նե­րի վրա ռուս-ուկ­րաի­նա­կան մո­րա­տո­րիում մտցնե­լու ծրագ­րե­րը:

Ու ե­թե Մոսկ­վա­յում նման տրա­մադ­րութ­յուն­ներ են, ա­պա պարզ հարց է` իսկ ին­չո՞ւ Ի­րա­նին հի­պեր­ձայ­նա­յին հա­կա­նա­վա­յին հրթիռ­ներ չտան:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում