ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Կիևին տրամադրվող ողջ օգնությունը՝ արագ կարգավորման համար. Ուշակովը
ՄիջազգայինԱՄՆ-ն պետք է դադարեցնի Կիևին տրամադրվող ողջ օգնությունը՝ հակամարտության արագ կարգավորման համար, ասում է Ուշակովը։
ՌԴ Նախագահի օգնականը հայտարարել է, որ Մոսկվան կարծում է, որ Ուկրաինային ամերիկյան աջակցության դադարեցումը կարող է արագացնել հակամարտության կարգավորումը։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը Մոսկվային չի ցույց տվել Ուկրաինայի համար որևէ «ճանապարհային քարտեզ», ինչպես նախկինում նշել էր Մարկո Ռուբիոն։
Ուիթկոֆի և Քուշների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը նաև քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ շփումների վերսկսման տարբերակները։
Ուշակովը նաեւ նշել է, որ Ռուսաստանը Աբու Դաբին համարում է ուկրաինական կարգավորման շուրջ հնարավոր հանդիպման առաջնահերթ վայր։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71775

