«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կրոնական իրավունքների խումբը զգուշացնում է՝ եկեղեցու ղեկավարությունը փոխելու պետության փորձը մտահոգիչ է

Թեմա

Կրոնի և համոզմունքի ազատության հարցերով զբաղվող նորվեգական Forum 18 իրավապաշտպան կազմակերպությունը նոր հրապարակված զեկույցում քննադատել է Հայաստանի իշխանությունների քայլերը Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության փոփոխության ուղղությամբ՝ դրանք դիտարկելով եկեղեցու ինքնավարության և կրոնի ազատության համատեքստում։

Սեպտեմբերի 9-ին հրապարակված նյութում Forum 18-ը նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսյան խորհրդարանական ընտրություններից առաջ իր նախընտրական ծրագրում ներառել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացման և նոր կաթողիկոսի ընտրության հարցը։ Նույն նպատակը հետագայում ընդգրկվել է կառավարության 2026-2031 թթ. ծրագրում, որը Ազգային ժողովը հաստատել է օգոստոսի 25-ին։

Կառավարության ծրագրում եկեղեցու ղեկավարության փոփոխությունը ներկայացվում է որպես «հոգևոր անվտանգության» և եկեղեցու բարեփոխման խնդիր։ Փաստաթղթով նախատեսվում է գործող կաթողիկոսի հեռացումը, կաթողիկոսական տեղապահի ընտրությունը և եկեղեցու նոր կանոնադրության ընդունումը։

Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարել է, որ կառավարությունը նման հարցերը պետական ծրագրում ներառելու սահմանադրական լիազորություն չունի։ Խորհրդի խոսքով՝ Ազգային ժողովը ևս իրավասու չէ քննարկել եկեղեցու ներքին հարցերը։

Forum 18-ը հիշեցնում է, որ Հայաստանի Սահմանադրությամբ կրոնական կազմակերպություններն ինքնավար են։ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը սահմանում է պետության և եկեղեցու տարանջատումը և պետությանն արգելում միջամտել կրոնական կազմակերպությունների ներքին գործերին, եթե դրանք գործում են օրենքի սահմաններում։ Հայ առաքելական եկեղեցու մասին առանձին օրենքով ևս ճանաչվում է եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։

Վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը Forum 18-ին ասել է, որ պետությունը «չի կարող և չի ցանկանում» կաթողիկոս նշանակել։ Նրա խոսքով՝ դա կարող է անել միայն Ազգային եկեղեցական ժողովը։ Կառավարության նպատակը, ըստ Հարությունյանի, եկեղեցու սեփական կառավարման մարմինների բնականոն աշխատանքի վերականգնումն է։ Նա նաև պնդել է, որ Ազգային եկեղեցական ժողովը չի գումարվել 1999-ից, թեև եկեղեցու կանոնադրությամբ պետք է գումարվի առնվազն յոթ տարին մեկ։

Forum 18-ի հրապարակումը նաև անդրադառնում է Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների դեմ քրեական գործին։ Նրանց մեղադրում են Մասսյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանին պաշտոնում վերականգնելու վերաբերյալ դատարանի որոշման կատարումը խոչընդոտելու մեջ։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց կարող է հասնել մինչև երկու տարվա ազատազրկում։

Աղբյուրը՝ civilnet.am

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան