Ոչ միայն ճանաչված լրագրող, այլ արժանի բարեկամ. Հայտնի փաստաբանի շնորհավորական ուղերձը «Իրավունքի» հայտնի լրագրողի տարեդարձին
ԼԵՎ ԳՐՈՒՊ փաստաբանական գրասենյակը շնորհավորում է իր լավ բարեկամ, իրավամբ, պրոֆեսիոնալ լրագրող, մարդկային ու մասնագիտական բարձրագույն որակներով օժտված, իր գործին նվիրյալ Հրանտ Սարաֆյանին՝ ծննդյան օրվա առթիվ։
Հրանտ Սարաֆյան, լրագրությունը Ձեզ համար պարզապես մասնագիտություն չէ։ Այն համոզմունք է, սկզբունք է, պատասխանատվություն է՝ մարդու, ճշմարտության և հասարակության հանդեպ։
Մարդկային պարզությունը, մասնագիտական սկզբունքայնությունն ու խոսքի նկատմամբ պատասխանատվությունն այն արժեքներն են, որոնք տարիների ընթացքում Ձեզ դարձրել են ոչ միայն ճանաչված լրագրող, այլև արժանի բարեկամ ու վստահելի մարդ։
Մաղթում եմ քաջառողջություն, երկար ու ստեղծագործ կյանք, անսպառ ուժ, նորանոր հաջողություններ։
Թող Ձեր խոսքը միշտ մնա պահանջված, Ձեր գրիչը՝ ազատ, իսկ Ձեր անցած ու անցնող ճանապարհը՝ արժանապատիվ։

