Լևոն Բաղդասարյանի կողմից հնչեցված յուրաքանչյուր գնահատական ինձ համար առանձնահատուկ արժեք ունի. Հրանտ Սարաֆյանի շնորհակալական խոսքը
«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերությանը՝ ի դեմս հիմնադիր-ղեկավար, անվանի փաստաբան պարոն Լևոն Բաղդասարյանի, ծննդյանս օրվա առթիվ հղած ջերմ խոսքերի համար»,-այսպես է արձագանքել «Իրավունքի» հայտնի լրագրող Հրանտ Սարաֆյանը՝ աղմկահարույց գործերով փաստաբան, չորրորդ իշխանության պաշտպան Լեվոն Բաղդասարյանի շնորհավորական ուղերձին, հավելելով.
- Հարգարժան Լևոն Բաղդասարյանի և «ԼԵՎ ԳՐՈՒՊ»-ի կողմից հնչեցված յուրաքանչյուր գնահատական ինձ համար առանձնահատուկ արժեք ունի, քանի որ սա այն մարդկանց փաստարկված խոսքն է, որոնց մարդկային ու մասնագիտական գործունեությունը տարիների ընթացքում վաստակել է բարձր հեղինակություն և վստահություն։ Շնորհակալ եմ և զգացված։
Հարգանքով՝
Հրանտ Սարաֆյան

