Ռուսները գրոհել են Ուկրաինայում ամերիկյան «Օլեյնա» ձեթի գործարանը. Արտադրությունը դադարեցվել է
ՄիջազգայինՈւկրաինայում ամերիկյան «Օլեյնա» ձեթի գործարանը հարձակման է ենթարկվել, և արտադրությունը դադարեցվել է։
Ընկերությունը հայտնել է, որ Դնեպրոպետրովսկում գտնվող «Բունգե Քորփորեյշն» գործարանը լուրջ վնաս է կրել հարձակման հետևանքով և դադարեցրել է գործունեությունը։
Օբյեկտը հարված է ստացել «Բանդերոլ» հրթիռային անօդաչուներով։
Արտադրության դադարեցման ֆոնին ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Օլեյնա» բուսական յուղը շուտով կվերանա վաճառքից։
«Օլեյնա» գործարան վերջերս այցելել է ԱՄՆ սենատոր Բլումենտալը։

