Դավիթ Իշխանյանի ուղերձը , հենց ցեղասպանության ենթարկվող անձի հայի ոգեղենություն պահելու խնդրանքն էր

 Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը հերթական ուղերձ է հղել ոչ միայն հայությանը, այլև իշխանությանը, ինչպես նաև Ադրբեջանի ՄԻՊ-ին։ Կցանկանայինք հասկանալ , ինչ իրավական գնահատականեր ունեք Բաքվում տեղի ունեցող դատավարության նկատմամբ։ Մասնավորապես Իշխանյանը իր ուղերձում  նշեց դատավճիռը դեռևս ստացված չլինելու մասին հարցին անդրադարձել է արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը.


- Ես կփորձեմ իմ իրավական գնահատականները հիմնավորել ավելի համընդգրկուն տարբերակով, և կարծում եմ կարող եմ փաստարկներով համոզել , որ դատավճիռը, որը չեն ստացել Բաքվի շինծու դատավարության մասնակիցները պարզապես դա ոչ թե դատավարական իրավունքի խնդիր է, այլ այն ունի նախապատմություն, որի շարունակականությունը առկա է նաև այսօր։Իշխանյանի ուղերձը ինձ հաղորդել է և զայրութ և ոգեշնչող զգացողություն։Անդրադառնամ բուն հարցին։
       Մինչև այսօր որևէ միջազգային դատարան իրավական վերջնական վճռով չի հաստատել, որ Ադրբեջանի գործողությունները Արցախում հանդիսանում են ցեղասպանություն։ Սակայն առկա փաստաթղթերը թույլ են տալիս կառուցել շատ լուրջ իրավական թեզ այն մասին, որ 2022-ի շրջափակումը կարող է քննության առնվել Ցեղասպանության կոնվենցիայի  «խմբի համար այնպիսի կենսապայմանների դիտավորյալ ստեղծման»  դրսևորման համատեքստում, իսկ 2023-ի ռազմական գործողությունը, զանգվածային տեղահանումը և դրանից հետո Արցախի ղեկավարների հետապնդումը՝ որպես նույն քաղաքականության հնարավոր շարունակական շղթա։
     Արդարադատության միջազգային դատարանը ինքն է փաստագրել,որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի կապի խափանումը, հիվանդների շտապ բուժօգնության հասանելիության խոչընդոտումը և սննդի, դեղորայքի ու կենսական բժշկական պարագաների պակասի անհերքելի փաստեր կան։
     Ավելին, 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը արդեն արձանագրել է   2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակմանը հաջորդած ավելի քան 100,000 էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը։Այսինքն, 2020 -2026թվակաների դեպքերը ոչ թե որպես չորս առանձին իրադարձություններ են , այլ որպես փաստերի և գործողությունների  շարունակական շղթա են, որի իրավական գնահատումը պահանջում է դիտարկել ոչ միայն առանձին արարքները, այլև դրանց համատեքստը, հաջորդականությունը, թիրախավորված խմբի ինքնությունը և հնարավոր նպատակադրումը։
      Լաչինի շրջափակումը,որն ըստ էության Արցախի պաշարում էր, իսկ  2023 թվականի տեղահանումը և Բաքվի դատավարությունը միջազգային քրեական իրավունքի լույսի ներքո բացահայտ ցեղասպանական գործողությունների շարունակություն է։ Այս առումով Դավիթ Իշխանյանի խոսքը մեզ կրկին կանգնեցնում է ոչ միայն քաղաքական, այլև իրավական մի կարևոր հարցի առաջ.Արդյո՞ք Բաքվում Արցախի ղեկավարների նկատմամբ իրականացվող դատավարությունները կարելի է դիտարկել 2020–2023 թվականների իրադարձություններից անջատ, թե՞ դրանք պետք է գնահատվեն որպես Արցախի հայության նկատմամբ իրականացված ավելի լայն և շարունակական քաղաքականության հաջորդող  փուլ։Որպես իրավաբան՝ ես կարծում եմ, որ այս հարցը պետք է դրվի միջազգային իրավունքի ամբողջական համատեքստում։2020 թվականը դա առաջին փուլն է,  պատերազմը փոխեց Արցախի հայ բնակչության անվտանգության, տարածքային և սոցիալական գոյության պայմանները։Սակայն միջազգային իրավական գնահատումը չի կարող կանգ առնել միայն պատերազմի փաստի վրա։Ինչ տեղի ունեցավ  ռազմական գործողություններից հետո, ինչպես զարգացավ քաղաքականությունը Արցախի հայ բնակչության նկատմամբ և ինչպիսի միջոցներ կիրառվեցին նրանց գոյության պայմանների վրա ազդելու համար։Ես գտնում եմ, որ  2020 թվականի դեպքերը պետք է դիտարկել ոչ թե որպես ավարտված դրվագ, այլ որպես հետագա զարգացումների նախորդող փուլ։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքով Արցախի և Հայաստանի միջև կապը խափանվեց։ Իրավական առումով շրջադարձային պահ էր։Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի փետրվարի 22-ի իր որոշման մեջ արձանագրեց, որ խափանումը խոչընդոտել էր Արցախում գտնվող՝ էթնիկ կամ ազգային ծագմամբ հայ հիվանդների՝ Հայաստանի բուժհաստատություններ տեղափոխմանը՝ շտապ բժշկական օգնություն ստանալու համար։Դատարանը նաև արձանագրեց, որ խոչընդոտվել էր կենսական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչի հետևանքով առաջացել էին սննդի, դեղորայքի և կյանքի փրկության համար անհրաժեշտ այլ բժշկական պարագաների պակասներ։Նշված փաստերը,հատկապես Արցախի պաշարումը, պարզապես քաղաքական անհամաձայնության կամ ճանապարհային վեճի փաստեր չեն։Սրանք մարդու կյանքի և առողջության համար անհրաժեշտ պայմանների հարցեր են։Ավելին՝ ՄԻԵԴ-ը 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Լաչինի միջանցքի վերաբերյալ կիրառեց միջանկյալ միջոց՝ արձանագրելով, որ միջանցքով Արցախի բնակիչները հասնում էին կենսական ծառայությունների, հատկապես բժշկական օգնության։Այստեղ առաջանում է ամենակարևոր իրավական հարցը։
       Ցեղասպանության մասին 1948 թվականի կոնվենցիայի երկրորդ  հոդվածի «գ» կետը ցեղասպանության արարքներից է համարվում խմբի համար այնպիսի կենսապայմանների դիտավորյալ ստեղծումը, որոնք հաշվարկված են նրա ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը հանգեցնելու համար։Այստեղ, եկեք արձանագրենք Արցախում տեղի ունեցած մահացությունները, սննդի և դեղորայքի պակասը և ավելին, առանց համապատասխան ցավազրկող դեղորայքների վիրահատությունները, վիրահատության ենթակա անձանց նկատմամբ այլ տեսակի բուժման դեպքերը։Հանուն ճշմարտության արձանագրենք, որ ցանկացած շրջափակում կամ պաշարում ինքնաբերաբար ցեղասպանության հանցակազմ է։Ցեղասպանության համար անհրաժեշտ է ապացուցել հատուկ մտադրությունը՝ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասամբ ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությունը։Բայց իրավական առումով նույնպես սխալ է պնդել, որ կենսական պայմանների դիտավորյալ վատթարացումը երբեք չի կարող կապ ունենալ ցեղասպանության հետ։Հենց այդ պատճառով 2022 թվականի Լաչինի շրջափակումը պետք է քննության առնվի Ցեղասպանության կոնվենցիայի երկրորդ  հոդվածի (գ) կետի  չափանիշների ներքո։Միևնույն ժամանակ նկատենք, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը ցեղասպանության մասին վճիռ չէ։Ես  դա  հատուկ եմ  ընդգծում։Այդ գործը վերաբերում էր Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիային։Այսինքն , ունենք միջազգային դատարանի կողմից էթնիկ պատկանելիության փաստացի հաստատում։Միևնույն ժամանակ  դատարանի արձանագրած փաստերը չափազանց կարևոր են  իրավական գնահատման համար։Դատարանը փաստագրեց՝կենսական կապի խափանումը,
հիվանդների բուժօգնության հասանելիության խոչընդոտումը,
սննդի պակասը, դեղորայքի պակասը,
 կյանքի փրկության համար անհրաժեշտ բժշկական պարագաների պակասը։
Այս փաստերը չեն ապացուցում ցեղասպանության հատուկ մտադրությունը, բայց դրանք ստեղծում են այնպիսի փաստական հիմք, որի վրա այդ հարցը  պետք է դիտարկվի այլ փաստական իրողությունների հետ։Որպես փաստական իրողությունների զուգադրում,գնահատենք 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունը։Այն  տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Արցախի հայ բնակչությունը ամիսներ շարունակ գտնվել էր ծանր հումանիտար պայմաններում։Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման մեջ արձանագրված լինելով , որ  ռազմական հարձակմանը հաջորդել էր ավելի քան 100,000 էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը,  ի թիվս այլ հարցերի, անդրադառնալով  տեղահանվածների անվտանգ վերադարձին, նրանց գույքային և անձնական փաստաթղթերի պահպանությանը և Արցախի նախկին քաղաքական ու ռազմական ներկայացուցիչների նկատմամբ պատժիչ գործողությունների արգելմանը,վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանի գործողությունները շարունակական են;Մի խոսքով Դատարանը բացահայտ գնահատական տվեց, որ  2023 թվականի իրադարձությունը միջազգային դատարանը  արդեն դիտարկում էր ոչ թե մեկուսացված ռազմական դրվագի, այլ նախկին զարգացումների շարունակական համատեքստում։Իրավական ճշգրտությունը պահանջում է տարբերակել  երկու հասկացություններ՝էթնիկ զտում և ցեղասպանություն իրավական պայմանները։Էթնիկ զտումը սովորաբար վերաբերում է տարածքը որոշակի էթնիկ խմբից ուժի կամ ահաբեկման միջոցով ազատելուն և այն էթնիկապես միատարր դարձնելուն։Ցեղասպանությունը պահանջում է ավելի բարձր՝ հատուկ մտադրության չափանիշ։Այսպիսով՝էթնիկ զտումը   ինքնաբերաբար ցեղասպանություն չէ։Բայց էթնիկ զտման փաստերը կարող են ունենալ կարևոր ապացուցողական նշանակություն ցեղասպանության հատուկ մտադրության գնահատման հարցում, եթե դրանք համադրվում են սպանությունների, կենսական պայմանների ոչնչացման, բռնի տեղահանման, այլ ծանր գործողությունների և համապատասխան հայտարարությունների ու քաղաքականության հետ։Հետևաբար պետք է գնահատել ոչ միայն առանձին արարքը, այլ ամբողջ փաստական շղթան։Ուստի խաղաղ ճանապարհով Արցախի հարցի լուծումը, որն ամրագրված էր միջազգային փաստաթղթերով, 2020 թվականի հարձակումը Արցախի վրա՝հակառակ միջազգային պահանջի,ապա նաև Արցախի պաշարումը,իսկ այնուհետև ռազմական հարձակումը և դրա արդյունքում Արցախի հայաթափումը, շարունակական գործողություններում վկայում են ցեղասպանական ակնհայտ մտադրության մասին;Եվ այստեղ մենք հասնում ենք այսօրվա ամենացավոտ հարցին։2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարները հայտնվեցին Ադրբեջանի կալանավայրերում։Որոնց  թվում է նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։Հետևապես Բաքվում նրանց նկատմամբ սկսված դատավարությունները պետք է գնահատվեն ոչ միայն Ադրբեջանի քրեական օրենսդրության տեսանկյունից, այլև միջազգային իրավունքի պահանջների ներքո։Հարցերն այստեղ բազմաթիվ են, մասնավորապես կարևորթւթյունը նրանումն է․ արդյոք Արցախի քաղաքական ներկայացուցիչները բանտարկվել են ցեղասպանական գործողությունների մտադրության տրամաբանությամբ։Շատ դժվար կլիներ գնահատել, եթե օրինակ դատավարությունը տեղի ունենար իրավունքի առաջնայնությունը գնահատված լինելու պայմաններում։Իսկ քանի դեռ ակնահայտ է այլևս , որ դատավարությունը ընդանում է իրավունքի խախտմամբ, ապա նախորդած դեպքերի հետ ամբողջական գնահատմամբ այլ իրավական գնահատական չես կարող տալ քան այն, որ Բաքվում ոչ թե արդար դատավարություն է , այլ դա կլասիկ հալածանք է, որը պայմանավորված է էթնիկ գործոնով։Այսինքն դեպքերի շարունակական շղթան վկայում է այն մասին, որ Բաքվի դատավարությունը բացառապես ցեղասպանական ակտ է։Սրանք սոսկ խոսքեր չեն, սրանք հիմնվում են միջազգային իրավունքի վրա։Միջազգային քրեական իրավունքում մարդկության դեմ հանցագործությունների շրջանակում առանձնահատուկ տեղ ունի քաղաքացիական բնակչության դեմ իրականացվող լայնածավալ կամ համակարգված հարձակման հասկացությունը։Հռոմի ստատուտի 7-րդ հոդվածում, ի թիվս այլ արարքների, նախատեսված են սպանությունը, բնաջնջումը, տեղահանումը կամ բնակչության բռնի տեղափոխումը և հալածանքը։Այս տեսանկյունից իրավական գնահատման  առարկա  է  այն հարցը, թե արդյոք Արցախի հայ բնակչության նկատմամբ կիրառված գործողությունները կարող են դիտարկվել որպես իրար հետ կապված՝ համակարգված գործողությունների ամբողջություն։Այստեղ է, որ 2020––2026 թվականների դեպքերը  ձեռք է բերում իրավական նշանակություն։Շարունակականությունը մտադրությունը բացահայտող հիմնարար ապացույց է։Ուստի Արցախի քաղաքական ներկայացուցիչների նկատմամբ դատավարությունը ցեղասպանական ակտ իրագործելու ամբողջացված գնահատական է, ինչպես նաև թվարկված ամեն մի առանձին գործողություն, ցեղասպանական գործուղություն կատարելու շարունակական մտադրություն ունենալու բացահայտ և անվիճելի ապացույց է։Հետևաբար ես Բաքվի դատավարությունը առանձին վերցրած չեմ անվանում ինքնին «ցեղասպանություն»։Իմ պնդումն ավելի կոնկրետ է.Բաքվի դատավարությունները գնահատվում են   Արցախի հայության նկատմամբ 2020–2023 թվականների ցեղասպանական  ակտի շարունակականություն։ Եթե նախկինում թիրախը Արցախի բնակչության ֆիզիկական և կենսական գոյության պայմաններն էին, որոնք անհնարին էին դարձնում կյանքի պայմանները, ապա հետագա փուլում թիրախում հայտնված քաղաքական և   ռազմական ներկայացուցիչները, որևէ կերպ չեն կարող դիտվել իբրև սոսկ  քրեական պատասխանատվության հարց ։Այսպիսով , ինչ է տեղի ունեցել ,ինչ նպատակով է տեղի ունեցել,ինչ պայմաններ են ստեղծվել նպատակների իրագործման համար ամենևին այլևս ծանր բեռ չէ;Բաքվում միանշանակ դատավարության տեսքով տեղի է ունենում միայն ու միայն ցեղասպանություն։Իսկ զայրութիս հետ մեկտեղ ինձ ամոթն է խեղդում։Մի ժողովուրդ , որ կրել է երկրաշարժի ծանր կորուստը,ապրել է   սովի ու խավարի մեջ , բայց և այնպես  ծպտուն չհանելով գոյապայքարել է  հայրենիքի հանդեպ ոգեղեն ուժով,իսկ երբ դատապարտմամբ փաստացի  ցեղասպանվում են, բայց այսօր երբ նույն ժողովուրդը մնում է անտարբեր, ոչինչ չի մնում ասել․մենք կանգնած ենք մեր ազգային ոգեղենությունը կորցնելու վտանգի առջև։ Իսկ Դավիթ Իշխանյանի ուղերձը , հենց ցեղասպանության ենթարկվող անձի հայի ոգեղենություն պահելու խնդրանքն էր։ 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում