Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ Առուշ Առուշանյանը լինելու է իրենց թեկնածուն, դաշինք են կազմելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է, որ Առուշ Առուշանյանը լինելու է իրենց թեկնածուն Գորիսում։
««Քաղաքաքցիական պայմանագիր» կուսակցությունը դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշ Առուշանյանը»,- լրագրողներին ասել է Փաշինյանը։
Նա նհավելել է, որ ձևավորվելու է «Համերաշխություն» անունով դաշինք, որն էլ առաջադրելու է Աոռւշանյանին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հենց Առուշանյանն էր հաստատել՝ Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածունինքն է լինելու:

