Լիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ, հլը պտի պատասխան տաք. Փաշինյանը՝ կրթության որակի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության նիստում անդրադառնալով PISA (Program for International Student Assessment) միջազգային հետազոտությանը, ըստ որի՝ հայաստանցի 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից, հայտարարել է՝ սա հետևանք է նրա, որ նախկին իշխանությունների ժամանակ դպրոցներ չեն եղել, իսկ իրենք 300 դպրոց ու մանկապարտեզ են հիմա կառուցում։
Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ, բա ի՞նչ եք ուզում... հլը պտի պատասխան տաք էս աղմուկի համար: Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»,- հայտարարել է նա ու հավելել, որ ՀՀ-ում դպրոցների 90 տոկոսը կառուցման կամ վերակառուցման կարիք ունի:
Վարչապետը նաև նշել է՝ նախկինում ոչ ոք ուսուցիչներին չի ասել, որ նրանց հմտությունները թարմացնելու կարիք կա, որովհետև ուսուցիչները պետք են եղել ընտրություններում ձայներ ապահովելու համար:

