Հայաստանում ձմռանը կարող է Նիկոլի իշխանությանը վերջ տվող սոցիալական բունտ լինել
ՀրապարակախոսությունՀիշո՞ւմ եք Մոսկվայում սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլի հանդիպումից առաջ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը։
«Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցությանը՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով Եվրասիական տնտեսական միության շրջանակում ունեցած համագործակցությունից, այս հարցը պետք է ինչ-որ կերպ կարգավորել։ Եվ այդ մասին նախագահն ու վարչապետը, անկասկած, կխոսեն»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր Ուշակովը։
Խոսել են, եւ ոչ միայն այս մասին... Առանձին թեմա է դարձել հայաստանյան ընդդիմության առաջնորդների ձերբակալությունների հետ կապված իրավիճակը, որոնք հանդես էին գալիս Ռուսաստանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների զարգացման օգտին։
«Նշեմ, որ, իհարկե, այս զրույցը տեղի է ունենալու, այսպես ասած, բավական անսովոր ֆոնի վրա, երբ զանգվածաբար ձերբակալում են ընդդիմության առաջնորդներին, ընդ որում՝ այն առաջնորդներին, որոնք հանդես են գալիս եւ հանդես էին եկել մեր երկու երկրների միջեւ ավանդական բարիդրացիության ակտիվացման օգտին,- դեռ Պուտին-Նիկոլ բանակցություններից առաջ ասել էր ՌԴ նախագահի օգնականը,- Այսինքն՝ անկասկած, այս թեման կշոշափվի։ Եվ, իհարկե, Հայաստանի ղեկավարության այս գիծը մեզ մոտ մեծ մտահոգություն է առաջացնում»:
Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միություն, թե Եվրամիություն ընտրության նպատակով մինչեւ ս. թ. դեկտեմբերը հանրաքվե անցկացնելու ԵԱՏՄ-ի եւ Մոսկվայի պահանջին, ապա Նիկոլը, ինչպես արդեն հայտնի է, ՌԴ նախագահի հետ վերոնշյալ հանդիպման ընթացքում անհեթեթ պատճառաբանությամբ դարձյալ հրաժարվել է նշված պահանջի կատարումից:
Եվ, ահա, մոսկովյան հիշյալ հանդիպումից հետո ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը հայտարարել է, որ Եվրամիության հետ Հայաստանի հետագա մերձեցումը եւ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացումը կարող են հանրապետության համար վերածվել էներգառեսուրսների կտրուկ թանկացման։ Գազի գինը կարող է աճել գրեթե վեց անգամ: Նա այսպիսով Հայաստանին զգուշացրել են ԵՄ-ի հետ մերձեցման ծանր, ավելի ճիշտ, աղետալի հետեւանքների մասին:
Ընդգծենք, որ եթե Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլն իրադարձությունների հետագա զարգացումը շարունակի տանել վերոնշյալ ուղղությամբ, ինչը, դատելով ամենից, հենց այդպես էլ լինելու է, ապա դա նրա եւ իր ոհմակի (չարախմբի) կողմից Հայաստանի տնտեսության սպանությունն է լինելու: Եվ ոչ միայն տնտեսության, այլեւ բնակչության մի մասի, որը հնարավորություն չի ունենա ջեռուցել բնակարանները, ինչպես նաեւ սնվել առողջության ու կենսագործունեության պահպանման համար անհրաժեշտ նվազագույն չափով, քանի որ գազի գնի վերոնշյալ բարձրացման դեպքում մի քանի անգամ բարձրանալու են նաեւ էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման դիմաց վարձավճարները, հացի եւ բազմաթիվ այլ կենսականորեն անհրաժեշտ սննդամթերքների գները:
Ընդգծում եմ՝ այսպիսի իրավիճակում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ինքնապաշտպանության սրբազան իրավունք ունի, ավելին՝ կանխարգելիչ միջոցներ իրականացնելու եւ իրեն գործնականում խոչընդոտողներին, ընդդիմացողներին գրողի ծոցն ուղարկելու իրավունքն ունի, որպեսզի բանը չհասնի իր, իր զավակների, ընտանիքի դանդաղ սպանությանը:
Քանի որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ ըստ Սահմանադրության, ժողովուրդն էլ՝ այս դեպքում որպես Հայաստանի քաղաքացիների հավաքական ընդհանրություն, իրավունք ունի վերադարձնելու ընտրակեղծիքների եւ այլ ընտրախախտումների միջոցով իրենից խլված իշխանությունը, վերականգնելու իշխանության ուզուրպատոր Նիկոլի եւ իր ոհմակի կողմից Հայաստանում տապալված սահմանադրական կարգը:
Ալեքսանդր Դուդչակի գնահատմամբ՝ հայկական գյուղմթերքի եւ ալկոհոլային խմիչքների ներմուծման սահմանափակումները հսկայական խնդիրներ են ստեղծում Երեւանի համար եւ ցույց են տալիս այդ հարցերը լուծելու Նիկոլ Փաշինյանի անկարողությունը: Այստեղ պարոն Դուդչակը սխալվում է՝ ոչ թե անկարողությունը, այլ իրականում այդ ցանկության բացակայությունը, քանի որ Նիկոլը ոչ թե զբաղվել ու զբաղվում է վերոնշյալ հարցերի լուծմամբ, ինչը միանգամայն դյուրին է Հայաստանը դեպի ԵՄ քարշ տալու քաղաքական ուղեգծից պաշտոնապես հրաժարվելով, այլ ձեւացնում է, թե զբաղվում է, դրա երեւութականությունը, պատրանքն է ստեղծում:
Ռուսաստանցի փորձագետը կասկածում է, որ հայկական իշխանությունները կկարողանան փոխհատուցել տեղական արտադրողներին ռուսական սահմանափակումներից հնարավոր կորուստները։
«Գազի մասով դա ընդհանրապես սպանություն կլինի տնտեսության համար,- ընդգծել է քաղաքագետը РИАМО-ի հետ զրույցում,- Մարդիկ պետք է նախօրոք հասկանան, թե ինչի է հանգեցնում եվրաինտեգրումը, այլ ոչ թե գնան Ուկրաինայի ճանապարհով, որպեսզի հետո արդեն լիովին զգան այդ բոլոր հաճույքները, ընդհուպ Ռուսաստանի հետ պատերազմի»:
Հիմա տեսնենք, թե «Քաղաքացիական պայմանագիր» կոչված խորհրդարանական խմբակցությունից ինչ են ասել գազի գնի վերոնշյալ բարձրացման կապակցությամբ: Ոչ լեգիտիմ ՔՊ-ական պատգամավորներից մեկն արդեն, սկսելով ժողովրդին նախապատրաստել բնակարաններում, ուսումնական հաստատություններում եւ աշխատավայրերում սառը ձմռանը, ասել է. «Գազի թանկացումը աշխարհի վերջ պետք չի նկարագրել, գազ էլ կլինի, գազի փող էլ»:
Բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ որտեղի՞ց, ե՞րբ, նա չի նշել ո՛չ ռուսական գազին փոխարինելու հնարավորություն ունեցող գազի աղբյուրը, ո՛չ էլ այն գնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուրը: Այդ դեպքում, ի՞նչ, Հայաստանի գազի խողովակն իր հետանցքի՞ց է միացնելու կամ միացվելու... Այսպիսով հասկանալի է դառնում, որ պատգամավորը լկտիաբար ստել է՝ հանրության թեկուզ մի մասի գլուխը փափուկ բարձի վրա դնելու, նրանց հիմարացնելու համար, որպեսզի նիկոլազոմբիների ինքնապահպանման բնազդը հանկարծ չարթնանա:
Ընդգծենք, որ իրանական գազը բացարձակապես չի կարող փոխարինել ռուսական գազին, առկա խողովակաշարի թողունակությունը դրա համար խիստ անբավարար է, նորի կառուցումը, եթե Իրանը նույնիսկ համաձայնի Նիկոլի օրոք Արեւմուտքի կամակատար գործիքի վերածված Հայաստանին իր դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու գնով հավելյալ գազ տալուն, կպահանջի ոչ միայն հսկայական ֆինանսական միջոցներ, որոնք Հայաստանը պարզապես չունի, այլեւ՝ տարիներ:
Եվրոպայից գազ չես բերի Հայաստան, ԵՄ-ն էլ չի ֆինանսավորի ֆինանսական այն ահռելի տարբերությունը, որը կառաջանա գազի ներկայիս գնի 6 կամ թեկուզ չորս անգամ բարձրացումից հետո: Եվրահանձնաժողովը նույնիսկ վաղ է համարել մինչեւ 2029 թվականը Հայաստանի հետ առանց վիզային ռեժիմի մասին խոսելը: Ընդ որում, ինչպես նկատեցիք, մինչեւ իսկ դրա մասին խոսելը, այսինքն՝ բանակցելը, եւ ոչ թե, առանց վիզայի, Հայաստանի քաղաքացիների այցելությանը ԵՄ երկրներ: ԵՄ-ն եթե նույնիսկ հետագայում գազի համար ֆինանսավորի Հայաստանին, ապա դա կլինի խիստ ժամանակավոր, ընդամենը մի քանի ամսվա համար, որպեսզի Հայաստանի բնակչությունը կուլ տա խայծը, չզգա գոյաբանական վտանգը, չընդդիմանա ԵԱՏՄ-ից հրաժարվող ու Հայաստանի քաղաքական ուղեգիծը ճակատագրականորեն փոխող Նիկոլին եւ իր ոհմակին:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

