«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երևանում կներկայացվի Ամալիա Սալի «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը

Մշակութային

«ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնն իր սոցիալական ծրագրի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում արվեստի միջոցով հասարակական կարևոր թեմաների բարձրաձայնմանը և տարբեր խմբերի միջև կապերի ամրապնդմանը։ Այս ծրագրի շրջանակում սեպտեմբերի 17-ին Երևանում կներկայացվի Ամալիա Սալի «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը։

Ի՞նչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել, և ինչպե՞ս են սերը, հոգատարությունը, հումորն ու ապրումակցումը շարունակում միավորել մարդկանց։ Ամալիա Սալը պատմում է հենց այդ մասին՝ համադրելով ժամանակակից և քաղաքային պարը թատերական արտահայտչամիջոցների հետ։ «Քանի չեմ մոռացել»-ը պարային ներկայացում է հիշողության, ընտանեկան կապերի և սերունդներին միավորող փխրուն, բայց հզոր թելերի մասին։

Ներկայացումը ծերացման և Ալցհայմերի հիվանդության թեմաներին անդրադառնում է նրբորեն և լուսավոր հայացքով՝ հիշեցնելով, որ նույնիսկ երբ բառերն անհետանում են, մարմինը շարունակում է հիշել, հաղորդակցվել և սիրել։

Ներկայացումը նախատեսված է ՀՀ առողջապահության նախարարության «Առողջ երկարակեցություն» ծրագրի և «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության «Հիշողության և աջակցության սրճարաններ» ծրագրի մասնակիցների համար։

 Եթե ցանկանում եք մասնակցել ներկայացմանը, խնդրում ենք նախապես ամրագրել ձեր տեղերը՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։

Փառատոնի գլխավոր հովանավոր՝ Երևանի քաղաքապետարան։ Աջակիցներ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն և Ֆրանսիական ինստիտուտ, ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղ։ ՀՀ առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության համագործակցությամբ։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան