Ուկրաինան պարտվում է պատերազմում, և Եվրոպան իրավիճակը փոխելու համար ծրագիր չունի. The Spectator
ՄիջազգայինՈւկրաինան պարտվում է պատերազմում, և Եվրոպան իրական ծրագիր չունի իրավիճակը փոխելու համար, կարծում է The Spectator-ը:
Լրատվամիջոցի խմբագրի տեղակալ Օուեն Մեթյուզը գրում է, որ Ռուսաստանը շարունակում է ավելացնել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, մինչդեռ Ուկրաինայի օդային պաշտպանության հնարավորությունները նվազում են։ Զելենսկու խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը խոստովանում է. «Հարձակումն ավելի ուժեղ է դարձել, քան պաշտպանությունը»։
Հեղինակը Կիևի համար որպես կարևորագույն խնդիրներ նշում է Patriot հրթիռների պակասը, զորքերի պակասը և միջոցների պակասը։ Նա գնահատում է, որ Ուկրաինայի պաշտպանական բյուջեում կա մոտավորապես 26 միլիարդ եվրոյի ճեղք։
Մեթյուզը մեղադրում է Եվրոպային ռազմավարություն չունենալու մեջ. այն շարունակում է գնել ռուսական էներգետիկ ռեսուրսներ, Կիևին չի մատակարարում բավարար հեռահար զենք և օդային պաշտպանություն, և վաղուց հրաժարվել է լրջորեն քննարկել Մոսկվայի հետ բանակցություններիթեման։
Ներքին իրավիճակը ավելի է բարդանում կոռուպցիոն սկանդալներով և կառավարության նկատմամբ վստահության անկմամբ։ The Spectator-ը մեջբերում է SOCIS հարցման տվյալները, որի համաձայն՝ ուկրաինացիների գրեթե 57%-ը Զելենսկուին համարում է կոռուպցիայի տարածման պատասխանատու։
«Եվրոպան շարունակում է ճիշտ բաներ ասել։ Սակայն այն չունի որևէ կոնկրետ ծրագիր՝ օգնելու կամ փրկելու Ուկրաինային», - գրում է Մեթյուզը։
Հեղինակի խոսքով՝ Եվրոպայում Ռուսաստանի հետ բանակցությունների դեմ քաղաքական տաբուն աստիճանաբար սկսում է փլուզվել, և յուրաքանչյուր նոր խաղաղության առաջարկ Կիևի համար ավելի վատ է, քան նախորդը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71843

