Սաուդյան թագաժառանգը հինգշաբթի օրը երկու անգամ զանգահարել է Թրամփին՝ խնդրելով ԱՄՆ-ին՝ հարվածել հուսիթներին
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը հինգշաբթի օրը երկու անգամ զանգահարել է Թրամփին՝ խնդրելով Միացյալ Նահանգներին հարվածել հուսիթներին։ Պատճառը Ռիադի կողմից աջակցվող եմենական ուժերի համար իրավիճակի կտրուկ վատթարացումն էր՝ հուսիթների կողմից Մոչա ռազմավարական նավահանգստի գրավումից և Բաբ էլ-Մանդեբ նեղուցի ուղղությամբ նրանց հետագա առաջխաղացումից հետո։
Թրամփը մերժել է խնդրանքը։ Սպիտակ տունը շեշտում է, որ ԱՄՆ-ի ուղղակի ռազմական գործողությունները հուսիթների դեմ ներկայումս չեն նախատեսվում։ Սակայն Վաշինգտոնն արդեն իսկ Սաուդյան Արաբիային տրամադրում է ռազմական գործողությունների համար անհրաժեշտ հետախուզական տվյալներ։ Սակայն դա էլ չի կանգնեցնում հուսիթների առաջխաղացումը:
Սաուդյան ենթակայության տակ գտնվող ուժերի վիճակն այս պահին իրոք ողբերգական է: Իրանամետ հուսիթները ջախջախում են իրենց թշնամիներին և Մոչան եւ հարակից կղզիները գրավելով, փաստացի լիակատար վերահսկողություն են ստանձնում Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ...
Եմենում իրադարձությունների դինամիկան պարզապես զարմանալի է: Ընդամենը մեկ շաբաթ առաջ ամեն ինչ թվում էր համեմատաբար կայուն: Ցածր ինտենսիվության մարտեր, որոշակի հեռահար հարվածներ եւ այլն:
Սակայն սեպտեմբերի սկզբին սկսեցին հնչել սաուդամետ ուժերի համար ապագա աղետի առաջին նախազգուշացնող նշանները: Հուսիթների ուժերը, վերախմբավորվելով այսպես կոչված «Սալեհի բանակի» դեմ (քարտեզի վրա կապույտ գույնով է նշված), իրանական հրահանգիչների անմիջական վերահսկողությամբ մի քանի համընկնող հարձակումներ սկսեցին հյուսիսից և արևելքից: Արդյունքը հուսիթների ճեղքումն էր «Սալեհի բանակի» և կառավարական ուժերի հանգույցում, որը կանխորոշեց ապագա աղետը: Արդեն սեպտեմբերի 9-ին լուր տարածվեց, որ Մոխայից արևելք գտնվող ռազմավարական ճանապարհային հանգույցը ընկել է հուսիթների վերահսկողության տակ: Սա կտրեց սաուդյան՝ ամերիկա-իսրայելյան դաշնակիցների կապը և բացեց Սալեհի բանակի թևը։ Եվ... բանակը փախավ։ Բառացիորեն։
Այս պահին հուսիթներն ամբողջական հսկողություն ունեն Բաբ էլ-Մանդեբ նեղուցի, այն է՝ համաշխարհային առեւտրի կարեւորագույն ուղիներից մեկի նկատմամբ: Ու ամբողջ զավեշտնայն է, որ ԱՄՆ-ն պարզապես վախենում է հարվածել հուսիթներին, թերեւս հաշվի առնելով, թե նախօրդ բախումների ժամանակ ինչպես ոչ մի արդյունքի չհասնմելով, ամերիկացիները հավաքեցին իրենց ավիրակիրները եւ հեռացան:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71837

