«Ժողովուրդ». Իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել. ընտրությունները կհետաձգվեն

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը քննարկում է Վանաձորում նախատեսվող համայնքապետի ընտրությունները հետաձգելու հարցը։ Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ նախնական քննարկումների ժամանակ նախատեսվում էր Վանաձորում համայնքապետի ընտրություն անցկացնել արդեն այս տարվա դեկտեմբերին, ընդ որում՝ ՔՊ-ի հիմնական թեկնածուն Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն էր։

Սակայն իշխանության ներսում քննարկումների արդյունքում, ըստ մեր աղբյուրների, այժմ նախընտրելի տարբերակ է դարձել ընտրությունները տեղափոխել 2027 թվական։ Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, Վանաձորի խոշորացման ծրագիրն է։

Բանն այն է, որ կառավարությունը նախատեսում է միավորել Լոռու մարզի գործող Վանաձոր և Փամբակ համայնքները՝ ձևավորելով մեկ խոշորացված համայնք՝ Վանաձոր անվանումով։ Նոր համայնքի վարչական կենտրոնը լինելու է Վանաձոր քաղաքը, իսկ միավորված համայնքի կազմում ընդգրկվելու է ընդհանուր 22 բնակավայր։

Այս ծրագիրն արդեն միայն իշխանության ներքին քննարկումների մակարդակում չէ։ Կառավարությունը հավանություն է տվել համապատասխան օրենսդրական փաթեթին, որով նախատեսվում է իրավական հիմք ստեղծել Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման համար։ Փաթեթով նախատեսվում են նաև նոր համայնքի ՏԻՄ-երի ձևավորման և ավագանու ընտրության հետ կապված կարգավորումներ։

Այսինքն՝ իշխանության տրամաբանությունը, ըստ մեր աղբյուրների, հետևյալն է․ նախ ավարտին հասցնել Վանաձոր–Փամբակ խոշորացման գործընթացը, ապա ընտրություն անցկացնել արդեն նոր ձևավորված համայնքում։ Հակառակ դեպքում, եթե ընտրությունը տեղի ունենա գործող Վանաձոր համայնքի սահմաններով, հետագայում խոշորացումից հետո կրկին առաջանալու է նոր համայնքի ՏԻՄ-երի ձևավորման հարց։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այս հանգամանքն է պատճառը, որ դեկտեմբերին նախատեսվող ընտրությունների հարցում իշխանությունը սկսել է հետքայլ անել, և այժմ քննարկվում է այն 2027 թվական տեղափոխելու տարբերակը։

Իշխանության համար Վանաձորի ընտրությունը հատկապես կարևոր է, քանի որ խոսքը Լոռու մարզի ամենախոշոր համայնքի մասին է։ Իսկ Վանաձորն ու Փամբակը միավորելու դեպքում ընտրության քաղաքական հաշվարկն ավելի է ընդլայնվելու՝ մեկ ընտրության շրջանակում ընդգրկելով ոչ միայն Վանաձոր քաղաքը, այլև նոր համայնքի կազմում ներառվող բոլոր 22 բնակավայրերը։

Թեև իշխանությունը խոշորացման գործընթացը ներկայացնում է վարչատարածքային բարեփոխման տրամաբանության մեջ, «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դրա ժամկետների և առաջիկա ընտրությունների հետ կապված իշխանական ներսում առկա են նաև հստակ քաղաքական հաշվարկներ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71849 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում