«Ալ Ահլի» նոր մարզիչը լավ գիտի Սպերցյանին, ամեն ինչ լավ կստացվի. Մուսաև
Սպորտ«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը խոսել է ակումբի նախկին ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ սաուդյան «Ալ Ահլիում» նորամուտի և հաջող մեկնարկի մասին։
«Այո, իհարկե, հետևում եմ նրա խաղերին և շփվում նրա հետ։ Թիմը նրան լավ է ընդունել։ Միակ խնդիրն այն էր, որ մրցաշրջանի մեկնարկից անմիջապես առաջ մարզչական փոփոխություն եղավ։ Բայց նոր մարզիչը լավ գիտի Էդիկին և նշում է, որ ֆուտբոլի վերաբերյալ նրանց հայացքները համընկնում են։ Այնպես որ, Սպերցյանն ամեն ինչից գոհ է։
Նրա համար սա մեծ ու լավ փորձ է։ Նրանք անընդհատ խաղում են բազմաթիվ մրցաշարերում։ Նրա մոտ այնտեղ ամեն ինչ նոր է սկսվում, անում է առաջին քայլերը՝ ի տարբերություն Սաֆոնովի։ Բայց վստահ եմ՝ նրա մոտ ամեն ինչ հիանալի կդասավորվի, քանի որ փայլուն է սկսել»,- Մուսաևի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։
2026/27 մրցաշրջանում Սպերցյանն «Ալ Ահլիի» կազմում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

