Չշփոթել իշխանությունը իրավունքի հետ, օրենքը՝ կամայականության հետ, իսկ լռությունը՝ խաղաղության հետ
Սուրբ Խաչի խորհուրդը հատկապես այսօր հիշեցնում է պարզ, բայց անխախտ սկզբունք․ իշխանությունը ժամանակավոր է, պաշտոնը՝ անցողիկ, օրենքը՝ պարտադիր բոլորի համար, իսկ մարդու պատասխանատվությունը՝ թե՛ պետության, թե՛ սեփական խղճի, և թե՛ Աստծո առաջ։
Ով օրենք է պահանջում ուրիշներից, պարտավոր է առաջինը ենթարկվել օրենքին։ Ով արդարություն է պահանջում, իրավունք չունի արդարությունը զոհաբերել իր շահին։
Սա է Սուրբ Խաչի պատգամը՝ չշփոթել իշխանությունը իրավունքի հետ, օրենքը՝ կամայականության հետ, իսկ լռությունը՝ խաղաղության հետ։
Փաստաբան՝ Լևոն Բաղդասարյան

