«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նիկոլը բնում է ոչնչացնում նախկին թիմակիցներին, էդ ես եմ Ձեզ ասում․ Աղազարյանը՝ Հայկ Սարգսյանի շուրջ հնարավոր զարգացումների մասին

Հանդիպում

Ներիշխանական կուլիսներում շարունակում են քննարկել իրենց նախկին թիմակից, պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին հարցազրույցը, որում նա սկանդալային հայտարարություններ, մեղադրանքներ է հնչեցրել թիմակիցներից ոմանց, հատկապես՝ Ալեն Սիմոնյանի հասցեին, քննադատել է իշխանություններին։

 Հայկ Սարգսյանը, որը 2018 թվականի փողոցային պայքարի ակտիվ մասնակիցներից էր և հետագայում դարձավ ԱԺ պատգամավոր, հարցազրույցում պատմել էր, որ կուսակցության վարչության անդամ եղած ժամանակ ինքնաքննադատական ելույթ է ունեցել՝ բարձրացնելով նաև Տավուշում ապօրինի ծառահատումների խնդիրը։ Նրա պնդմամբ՝ դրանից հետո կուսակիցների հետ հարաբերությունները լարվել են։ Նա նաև եզրակացրել էր, որ ՔՊ-ում պատրաստ չեն ներսից հնչող քննադատություն լսել։
Անդրադառնալով վերը նշյալ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես էր արձագանքել․ «Իմ սիրելի գործընկերը հենց 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել, և ես թույլ չեմ տվել էդ հավակնությունների զարգացումը։ Հայկը Սևանի ափին ապօրինի գործունեություն է փորձել ծավալելու և այդ ընթացքում իմ անունը շահարկել։ Այս պնդումների առնչությամբ իրավապահ համակարգում արդեն կան քրեական վարույթներ և այլ ահազանգեր»։
 
Ինչո՞ւ հիմա Փաշինյանը հիշեց՝ Հայկ Սարգսյանի ապօրինությունները հարցի շուրջ զրուցել ենք ՔՊ-ից հեռացված նախկին պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՑ․
 
-Փաշինյանը անցել է կոմպրոմատների պատերազմի՝ նա այս կերպ հաթաթա է տալիս նաեւ թիմի մյուս անդամներին, որ տեսեք հա՝ Հայկից նվիրված չլինեք, տեսեք ինչ օրն եմ գցում ու գցելու՝ մի հատ թպրտաք՝ նույնը Ձեզ հետ է լինելու։ Հիմա, թե ինչու է հիմա հիշել, ես կարող եմ ենթադրել, որ այս ամենը արվում Տիգրանաշենը հանձնելու ֆոնին։ Նա, ըստ երեւույթին, հասկացել է, որ Քոչարյանի ու մնացածների հետ աղմկոտ շոուները բավարար չեն, որ ժողովուրդը նորից իրեն ծափ տա, դրա համար հիմա անցել է հեղափոխականներին բնաջնջելու գործին։ Որ ցույց տա ժողովրդին, որ ինքը ինչքան ազնիվ է, որ չի խնայում անգամ իր թիմակիցներին, եթե վերջիններս օրենքից վեր են իրենց դասում։ Այ հիմա նրա հերթկան թիրախը Հայկն է դարձել, հիմա Փաշինյանը անցել է պլան Բ-ին, անում է երկրորդ հեղափոխությունը՝ թիմակիցների զոհաբերման հեղափոխությունը։ Տեսեք ինչ է ասում՝ ասում է Հայկին ճանաչում է երեխա ժամանակվանից, բայց եթե ճանաչել ես երեխա ժամանակվանից, ու հետո նկատելես, որ ուզում է այլ ճանապարհով գնա՝ ինչո՞ւ ժամանակին ձեռքը չես բռնել, եթե այդքան ազնիվ ես։ Չէ, նա դա պահել է այ այսօրվա համար, որպեսզի ժերտվա տվողների ցանկը բավականին հարուստ լինի։ Հայկ Սարգսյանի հետ ամենամոտը ինքն է եղել ու ինքը փաստացի օգտագործել է Հայկին, որ պատեհ առիթին դնի ժերտվայի սեղանին, որպես օրինակ։
 
-Պարոն Աղազարյան, ըստ Ձեզ ինչո՞ւ Ալեն Սիմոնյանին վերադարձերեց թիմ, երբ տպավորություն էր, որ Ալենն այլեւս վառված ֆիգուր էր։
 
-Չեմ կարծում, որ Ալենին ներվել է նրա քայլերը, Փաշինյանը սկզբում ոչնչացրեց, հետո ի ցույց տվեց բոլորին, որ կարող եմ համ ոչնչացնել, համ էլ երբ ուզեմ ասեմ՝ դե արի, ինքն էլ խելոք գա, էսա ներվելու բան չկա։ Ինքը լավ գիտեր նաեւ, որ Ալենը երկար պարապ մնար, կարար հակազդեցության խաղեր տալ, հիմա բերեց ասեց՝ էս քեզ պաշտոնը զբաղվի։
 
-Պարոն Աղազարյան, հնարավոր համարո՞ւմ եք՝ Փաշինյանից նեղացած ՔՊ-ականները միանան եւ իրական ընդդիմություն դառնան նրա համար։
 
-Ո՛չ, հնարավոր չէ, ես յոթ տարի առաջ եմ ասել, ու նույնը հիմա եմ կրկնում՝ նրանք ովքեր այս կամ պատճառով կհեռանան Փաշինյանից իրենք այլեւս որպես քաղաքական դեմք վերանալու են՝ դա վերաբերել է նաեւ ինձ։ Հիմա յոթ տարի առաջվա Աղազարյանը ու հիմիկվա Աղազարյանը՝ հո նույնը չեն։ Օրինակ, Նիկոլը կարող է ԼՏՊ-ին դավաճանել ու մնալ նույն Նիկոլ Փաշինյանը, իսկ մենք չենք կարող իրեն դավաճանել ու մնալ քաղաքական դաշտի երեսին։ Հետեւաբար, հնարավոր չէ նախկին ՔՊ-ականների համախմբումը՝ Նիկոլը բնում է ոչնչացնում նախկին թիմակիցներին, էդ ես եմ Ձեզ ասում։ 
 
 
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան