«Զապորոժստալին» հասցվել է ամսվա մեջ երրորդ՝ վճռական հարվածը
ՄիջազգայինԱյսօր ուկրաինական խոշորագույն մետալուրգիական ձեռնարկություններից մեկին՝ «Զապորոժստալին» հասցվել է ամսվա մեջ երրորդ հարվածը:
Այս հերթական հարձակման արդյունքում ձեռնարկության վնասը գնահատվում է որպես կրիտիկական։
Հաղորդվում է, որ չորս բալիստիկ հրթիռ է հարվածել գործարանի արտադրական կայանին, որը չի վերսկսել աշխատանքը օգոստոսի 11-ի և 27-ի հարվածներից հետո։
Վնասվել են դոմնային վառարանի և բաց օջախի արտադրամասերը, էլեկտրաէներգիայի ցանցը, ցանցերը և լոգիստիկ ենթակառուցվածքները։
Ուկրաինական «Մետինվեստը» հայտարարել է, որ ավերածությունների վերջնական չափը դեռևս որոշվում է, բայց նախնական գնահատականը կրիտիկական է։
«Սա արդեն Ուկրաինայի արդյունաբերության, նրա տնտեսական հիմքի համակարգված ոչնչացումն է», - հայտարարել է «Մետինվեստի» գործառնական տնօրեն Ալեքսանդր Միրոնենկոն։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71868

