Արքայադուստր Դիանայի «վրեժխնդրության զգեստը» առաջին անգամ աճուրդի է հանվել
Արքայադուստր Դիանայի սև մետաքսե զգեստը, որն ստացել է «վրեժխնդրության զգեստ» անվանումը, առաջին անգամ գրեթե 30 տարվա ընթացքում կհանվի աճուրդի։ Դիզայներ Քրիստինա Ստամբոլյանի լեգենդար հանդերձանքը կդառնա Նյու Յորքում Sotheby’s-ի երեկոյան աճուրդի գլխավոր լոտը, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, հայտնում է Vogue British-ը։
Դիանան զգեստը կրել է 1994 թվականի հունիսին՝ Լոնդոնի Serpentine պատկերասրահում Vanity Fair-ի երեկույթին։ Նույն օրը եթեր է հեռարձակվել նրա նախկին ամուսնու՝ այն ժամանակվա արքայազն Չարլզի հարցազրույցը, որում նա խոստովանել է ամուսնության ընթացքում դավաճանության մասին։
Իսկզբանե Դիանան ծրագրում էր միջոցառման համար ընտրել այլ հանդերձանք, սակայն վերջին պահին մտափոխվել է։ Ստամբոլյանի բաց ուսերով զգեստը շուրջ երեք տարի գտնվել է նրա զգեստապահարանում, սակայն նախկինում արքայադուստրն այն չափազանց համարձակ էր համարում հանրային ներկայացման համար։ Դիանայի կերպարն ամբողջացրել են մարգարտյա հարսանեկան մանյակը, կարմիր եղունգները և նույն երանգի շուրթերի ներկը։
Այս ելույթից հետո զգեստը հայտնի դարձավ որպես «վրեժխնդրության զգեստ» և վերածվեց բաժանումից հետո ինքնավստահ հանրային կերպարի խորհրդանիշի։ Դիանան այն այլևս չի կրել հանրության առջև։

