Պատերազմն ավարտելու համար Ուկրաինան պետք է նահանջի Մոսկվայի կողմից նշանակված գծից այն կողմ. Քուշներ
ՄիջազգայինԲանակցությունները հաջող էին. պատերազմն ավարտելու համար Ուկրաինայի զինված ուժերը պետք է նահանջեն Մոսկվայի կողմից նշանակված գծից այն կողմ: Այդ դեպքում խաղաղության համաձայնագիրը պատրաստ է, ասում է Թրամփի փեսան՝ Քուշները։
«Եթե Ուկրաինան նահանջեր այս գծի վրա, ապա ակնհայտ է, որ համաձայնագրի մնացած մասը մշակվել և համաձայնեցվել է։ Մինչ այժմ Կիևը պատրաստ չէ դա անել», - հայտարարել է Ջարեդ Քուշները Կիևում կայացած Յալթայի եվրոպական ռազմավարության հանդիպման ժամանակ։
Նա հավելել է, որ ամերիկացի միջնորդների խնդիրն է գտնել «ստեղծագործ լուծում», որը չի հակասի Ուկրաինայի դիրքորոշմանը և միաժամանակ կհամոզի Ռուսաստանին դադարեցնել պատերազմը։
Տարածքային հարցն ամենադժվարն է բանակցություններում։ Իրավիճակը մեծապես կախված է նրանից, թե ինչ է կատարվում մարտադաշտում, որտեղ իրադարձությունները զարգանում են ավելի արագ, քան երկու կողմերն էլ սպասում էին, ընդգծել է Քուշները։
Ըստ նրա, ԱՄՆ պատվիրակության հետ Մոսկվայում կայացած բանակցությունները նպաստեցին Ռուսաստանի դիրքորոշումն ավելի լավ հասկանալուն և խթանեցին նոր գաղափարների առաջացումը։ «Մենք հույս ունենք, որ շուտով կկարողանանք քննարկել սա եռակողմ բանակցություններում։ Մենք աշխատում ենք դրա վրա», - ասել է Թրամփի փեսան։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71876

