Խորովածը շատ լավ բան է, երբ ռեստորանում է, ոչ թե Ազնավուրի շուրջ

Տեսանյութեր

Լուսանկարը գեներացված է արհեստական բանականությամբ

Երգիչ Դավիդը, երբ երգում էր «Запах улиц Еревана»` գրավելով երեւանցիների սրտերը, դեռ չգիտեր, որ մայրաքաղաքն ամեն անգամ հերթական փառատոն-միջոցառում-տոնից հետո՝ բոլորովին այլ հոտ ունի, ոչ ինչպես անձրեւից հետո։

Երեւանի ամենակենտրոնական եւ երբեմնի ամենամշակութային Աբովյան փողոցում ու Շառլ Ազնավուրի հրապարակում սեպտեմբերի 12-ին անցկացվեց «Երեւանի երաժշտական գիշեր» խորագրով միջոցառում՝ համերգով ու տոնավաճառով։ Եվ, ինչպես արդեն կարելի էր ենթադրել, քաղաքային այս միջոցառումն էլ առանց գարեջրի, քաբաբի, շաուրմայի ու խորովածի չէր կարող անցնել։ Տաղավարները շարել էին, եփում-թափում էին, ծուխն ու մուխը՝ խառնված ալկոհոլի հոտին, թեւածում էր ամբողջ փողոցով մեկ, եւ միայն Շառլ Ազնավուրի արձանն էր՝ զարմացած, թե այս ո՞ւր է ընկել։

Քաղաքապետարանի համար Երեւանը, կարծես, ոչ թե մայրաքաղաք է, այլ՝ բացօթյա ճաշարան, եթե չասենք՝ դուքյան։ Լավ, ինչքա՞ն կարելի է ամեն միջոցառում պարտադիր վերածել ուտել-խմելու տոնավաճառի։ Ի վերջո, ամեն հրապարակ չէ, որ պետք է լցնել տաղավարներով, գրիլներով, ծխով ու գարեջրի բաժակներով։ Եվ ամեն ինչ չէ, որ կարելի է անվանել «մշակութային միջոցառում»՝ միայն այն պատճառով, որ կողքին մի քանի երգիչ ու դիջեյ է բեմ բարձրանում։

Աբովյան փողոցը Երեւանի սովորական փողոցներից չէ։ Սա քաղաքի կենտրոնական մշակութային առանցքն է՝ այն տարածքը, որտեղ քաղաքը պիտի ոչ միայն ապրի, այլեւ մտածի, շնչի ու ներկայանա։ Իսկ այն, ինչ կատարվում էր «Երեւանի երաժշտական գիշեր»-ը, պարզապես, վանդալիզմ էր այն մարդկանց հուշերի հանդեպ, որոնց համար Աբովյանով ճեմելը պարզապես քայլել չէր։ Ժամանակին մարդիկ, աչքերը չորս արած, Աբովյան փողոցում փնտրել են իրենց սիրելի դերասանին, գրողին, նկարչին, երաժշտին, որոնց ներկայությունն ինքնին քաղաքի մշակութային կյանքի մի մասն էր։ Իսկ հիմա փնտրում են ավելի էժան շաուրմա, քաբաբ, խորոված․․․

«Աբովյան փողոց… Մենք սիրում էինք ու սիրում ենք քեզ… Երեկոյան հատուկ գալիս էինք Աբովյան փողոց, գոնե հեռվից տեսնելու մեծություններիդ, անվանի արվեստագետներիդ` Վահրամ Փափազյանին, Հրաչյա Ներսիսյանին, Էդգար Էլբակյանին, Բաբկեն Ներսիսյանին, Մհեր Մկրտչյանին, Հենրիկ Մալյանին, գրողներիդ` Հովհաննես Շիրազին, Հրանտ Մաթեւոսյանին, Գեւորգ Էմինին, Համո Սահյանին, Սիլվա Կապուտիկյանին, շատ -շատերին եւ նույնիսկ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին, որն ինչ-որ մեկի հետ զրուցելով՝ հանգիստ զբոսնում էր՝ հարգանքով բարեւելով իրեն ողջունող քաղաքացիներին: Մենք էինք մեր օրվա տերը: Երեկոներդ մեզ համար գեղեցիկ էին, հանգիստ ու խոստումնալից…», - դեռ տարիներ առաջ «Գրական թերթ»-ում գրել է Մարգարիտ Մնացականյանը։

Ահա այս մարդկանց անուններով ու ներկայությամբ քաղաքը մշակույթ էր ստեղծում, ոչ թե մշակույթի անվան տակ խորովածի ծուխ։ Փողոցը մարդկանց էր միավորում, բայց այդ միավորման հիմքում մշակութային կյանքն էր, ոչ թե այն հարցը, թե որքան արժե քաբաբը։ Զբոսաշրջիկն ու տեղացին Աբովյանով քայլում էր ոչ թե քաղաքային միջավայրի, ճարտարապետության, երաժշտության կամ արվեստի զգացողությամբ, այլ հոտի ուղղությամբ։

Եվ ամենավատն այն է, որ այս ամենը ներկայացվում է իբրեւ քաղաքային մշակույթ։ Սա արդեն պարզապես ճաշակի հարց չէ։ Սա քաղաքի մասին պատկերացման հարց է։ Քաղաքապետարանը պետք է հասկանա մի պարզ բան. քաղաքային միջոցառման հաջողությունը տաղավարների քանակով եւ վաճառված քաբաբի չափով չի որոշվում։

Ու հետո զարմանում ենք, թե ինչու է Երեւանի քաղաքային կերպարը գնալով նմանվում մի մեծ, անվերջ չփակվող ռեստորանային գոտու։ Ուտել, խմել, աղմկել, լուսանկարվել ու տուն գնալ, իսկ ո՞ւր մնաց քաղաքի մշակույթը։ Դա է՞լ մայոնեզի հետ լցրեցիք շաուրմայի վրա ու կերաք։ Ախր քաղաքային մշակույթը հաստատ քաբաբի շամփուրի վրա չի մատուցվում, ոչ էլ շաուրմայի հետ, ասենք՝ կծուի ու սոխի փոխարեն։

Քաղաքապետարանը, թերեւս, պետք է վերջապես որոշի՝ Երեւանը քաղաք է, թե ռաբիս գինետուն, որտեղ բոլոր երկար քննարկումները, թե ինչ անել, ավարտվում է հետեւյալ պատասխանով․ «Կեսը խորոված, կեսը՝ քաբաբ, կեսն էլ՝ ջահելական պիցցա»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում