«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների

Հայ ծագումով ամերիկացի եղբայրները Գլենդեյլում այրվող ծերանոցից փրկել են վեց տարեցների՝ մտնելով շենք դեռևս մինչև հրշեջների ժամանումը, գրում է New York Post-ը։

20-ամյա Ալեքս Բազինյանն ու նրա 15-ամյա եղբայր Նարեկը բնակվում են Մաունթըն սթրիթում գտնվող տարեցների հաստատության մոտակայքում։ Հրդեհը սկսվել է ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտ 16:45-ին։ Երբ Ալեքսը տեսել է դուրս վազող բուժքրոջը, որը օգնության էր կանչում, հասկացել է, որ ներսում մարդիկ են մնացել։

Սկզբում Նարեկը փորձել է կրակը մարել գուլպանով, սակայն բոցն արագորեն ուժգնացել է, իսկ օգնության կանչերը՝ ավելի բարձրացել։ Այդ ժամանակ եղբայրները որոշել են մտնել այրվող շենք։

Ալեքսը նշել է, որ ներսում եղել է ութ մարդ, այդ թվում՝ երկու բուժքույր։ Նրանք փորձում էին դուրս բերել տարեց բնակիչներին, սակայն ինքնուրույն չէին կարողանում հաղթահարել տարհանումը։

«Մտնում եմ մեծ սենյակ և տեսնում եմ այս բոլոր տարեցներին հատակին, ոմանք կաթետերներով էին։ Ոմանք վիրավոր էին, ոտքերին արյուն կար։ Մենք պարզապես բոլորին հերթով դուրս էինք բերում»,- KTLA հեռուստաալիքին պատմել է Ալեքսը։

Եղբայրներին օգնության են հասել ևս երկու հարևաններ։ Արդյունքում բոլոր վեց տարեցներին հաջողվել է դուրս բերել փողոց մինչև հրշեջների ժամանումը։ Ալեքսը պատմել է, որ վերջին մարդուն դուրս բերելուց անմիջապես հետո պայթյունի ձայն է լսել։

«Նայում էի շուրջս և տեսնում, թե ինչպես է բոցը բարձրանում ու շարժվում դեպի ինձ։ Փորձում էի բոլորին հնարավորինս արագ դուրս բերել։ Ամենուր ծուխ էր, որի պատճառով գրեթե ոչինչ չէի տեսնում»,- պատմել է Նարեկը։

Գլենդեյլի հրշեջ ծառայության պետը հայտնել է, որ պայթյունի պատճառը, հավանաբար, թթվածնի բալոնն է եղել, ինչից հետո շենքի մի մասը փլուզվել է։ Հրդեհի պատճառը դեռևս քննվում է։

Հրշեջներին հաջողվել է մարել կրակը մինչև այն կհասներ հարևան տներին։ Յոթ մարդ ստացել է թեթև վնասվածքներ։

Եղբայրներն իրենց արարքը բացատրել են տեղի ունեցողին բնական արձագանքով։

«Երբ տեսնում ես, որ մարդիկ օգնության կարիք ունեն, պարզապես ուզում ես օգնել նրանց։ Մենք նույնիսկ չէինք մտածում, թե ովքեր են նրանք։ Մեզ մոտ այստեղ շատ համախմբված համայնք է»,- ասել է Ալեքսը

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության