Եթե Ռուսաստանը հարձակվի մեզ վրա, մենք բավականին արագ կհաղթենք. Լեհաստանի արտգործնախարար
Միջազգային«Եթե Ռուսաստանը հարձակվի մեզ վրա, մենք բավականին արագ կհաղթենք»։ Այս համոզմունքն ունի Լեհաստանի արտաքին գործերի նախարար Սիկորսկին։
«Եթե մենք... եթե Ռուսաստանը հարձակվի մեզ վրա, և մենք, կարծում եմ, բավականին արագ կհաղթենք։ Մենք ունենք ճնշող առավելություն Ռուսաստանի նկատմամբ մարտական ավիացիայի մեջ։ Գեներալ, ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, բայց խոսքը երկու ու կես հազար ինքնաթիռի մասին է՞։
Հարցին՝ առանց ԱՄՆ-ի՞, նախարարը պատասխանում է. «Նույնիսկ առանց ԱՄՆ-ի։ Եվ ես... վերջերս չեմ ստուգել, թե քանի JDAM, JASSM և մնացած բոլոր զենքերն ունենք խորը հարվածների համար։ Բայց եթե ուկրաինացիները վեց ամսում վերացնեին Ռուսաստանի նավթավերամշակման հզորության կեսը, մենք կարող էինք դա անել վեց շաբաթում և ոչնչացնել մնացած կեսը»։
Հարց է առաջանում. եթե Լեհաստանն ի զորու է ինքնուրույն բավականին արագ հաղթել Ռուսաստանին, ի՞նչ է անում ՆԱՏՕ-ի կազմում:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71926

