Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր իսկ նախկին մամուլի քարտուղարի նկատմամբ
ՄիջազգայինԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր իսկ նախկին մամուլի քարտուղարի նկատմամբ: Պատճառաբանությունը ստանդարտ է՝ Ռուսաստանին աջակցելու համար:
Զելենսկիի գրասենյակը մեղադրել է Յուլիա Մենդելին «ապատեղեկատվություն և ռուսական քարոզչություն» տարածելու և Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությանն աջակցելու մեջ։
Իսկ ահա Մենդելն այդ որոշումը կապել է հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանում իր նախատեսված ելույթի, ինչպես նաև խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշման հետ։ «Զելենսկին պատժամիջոցներ է կիրառում բոլոր նրանց դեմ, ովքեր պաշտպանում են Ուկրաինայում խաղաղությունը»,- գրել է նա։
Եվրախորհրդարանում միջոցառումը կազմակերպում է գերմանական AfD-ն, որին եւս ռուսաֆոբներն անվանում են ռուսամետ։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71932

