Թրամփը Զելենսկուց պահանջել է չհարվածել ռուսական նավթավերամշակման համակարգին
ՄիջազգայինԹրամփը հայտնել է, որ Զելենսկուց պահանջել է չհարվածել ռուսական նավթավերամշակման համակարգին:
«Մեր դիզելային վառելիքի զգալի մասը գալիս է Ռուսաստանից։ Ուկրաինական ուժերը թիրախավորում են ռուսական նավթավերամշակման գործարանները։ Ես խնդրել եմ Զելենսկուն չթիրախավերրել դիզելային վառելիքի գործարաններն ու նավթավերամշակման գործարանները»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Պատճառը հասկանալի է. համաշխարհային նավթային շուկայում առանց այդ էլ սուպերճգնաժամային վիճակ է ստեղծվել: Պատճառը Մերձավեր Արեւելքն է, որի հետ կապված խնդիրները Թրամփն այդպես էլ չի կարողանեւմ լուծել: Եվ երբ դրան ավելանում է ռուսական նավթի եւ նավթամթերքների առաջացրած խնդիրները, իրավիճակն էլ ավելի մեծ սրացումների է հասնում: Մնում է, որ գոնե Զելենսկու վրա ազդեն՝ այդ հավելյալ ճնշող գործոնները թույլ չտալու համար:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71937

