Շնորհիվ բկ-ի սրտացավ տնօրենի՝ այստեղ առաջին բուժօգնությունը իրականացվում է վարկյանների ընթացքում՝ անկախ սոցիալական կարգավիճակից
ԱռողջապահականՍեպտեմբերի 14՝ Առաջին բուժօգնության ցուցաբերման համաշխարհային օր :
Աղետի, վթարի կամ առողջական հանկարծակի խնդրի առաջին րոպեներին տուժածի կողքին միշտ չէ, որ բժիշկ է լինում։ Հաճախ այնտեղ ընտանիքի անդամն է, ուսուցիչը, աշակերտը, հարևանը, վարորդը կամ պարզապես պատահական անցորդը։ Նրա գիտելիքից, պատրաստվածությունից և ճիշտ գործողությունից կարող է մարդկային կյանք կախված լինել։ Առաջին օգնությունը միայն վիրակապ դնելը կամ սրտի աշխատանքը վերականգնելու փորձը չէ։ Այն նաև վտանգը ճիշտ գնահատելու, շտապ օգնություն կանչելու, խուճապը զսպելու, տուժածին հետագա վնասից պաշտպանելու և մասնագիտական օգնության հասնելուն նպաստելու կարողությունն է։
«Աստղիկ» բկ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը այն եզակի հանրային առողջության կազմակերպիչներից է, ում շնորհիվ «Աստղիկ» բկ-ի անհետաձգելի բուժօգնության ծառայությունը 24/7 գրաֆիկով կյանքեր է փրկում, առաջին բուժօգնությունը այստեղ իրականացվում վարկյանների ընթացքում՝ անկախ սոցիալական կարգավիճակից ։

