Սեպտեմբերի 19-ին ի՞նչ «տոն»

Մշակութային

Սեպտեմբերի 19-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Ուսուցման կանաչ կենտրոնում» նախատեսվում է անցկացնել «Բերքի տոն․ գյուղական կյանք եւ ավանդույթներ» ամենամյա փառատոնը։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ փառատոնը տարիների ընթացքում դարձել է գյուղատնտեսության, գյուղական կյանքի եւ տեղական արտադրության զարգացմանն ուղղված հարթակ։ Այն մեկտեղում է ֆերմերների, գյուղմթերք վերամշակողների, ձեռնարկատերերի, համայնքների ներկայացուցիչների ու տեղական եւ միջազգային գործընկերների։

Թղթի վրա ամեն ինչ գեղեցիկ է՝ բերք, գյուղ, ավանդույթ, արտադրող, համագործակցություն։ Բայց կա մի օր, որը պետական օրացույցի մեջ պարզապես հերթական ամսաթիվ չէ՝ սեպտեմբերի 19-ը։

2023 թվականի այդ օրերին Արցախում ավելի քան 100 հազար հայ ամիսներ շարունակ շրջափակված էր։ Մարդիկ հացի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության միջոցների կարիք ունեին։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական գործողությունը վերջնական փուլ մտցրեց այն գործընթացը, որը հանգեցրեց Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությանը։

Այսօր՝ երեք տարի անց, այդ օրը հազարավոր մարդկանց համար շարունակում է մնալ կորստի, տեղահանության, չավարտված հարցերի եւ պատասխանատվության պահանջի խորհրդանիշ։ Ու հենց այս ֆոնին պետությունը սեպտեմբերի 19-ին կազմակերպվող միջոցառումը ներկայացնում է որպես «Բերքի տոն»։

Այստեղ խնդիրը, իհարկե, գյուղատնտեսական փառատոների գոյությունը չէ։ Խնդիրը նույնիսկ այն չէ, թե պետությունն ինչո՞ւ է նման միջոցառում կազմակերպում։ Հարցը պետական վերաբերմունքն է։ Հարցն այն է՝ ի՞նչ ուղերձ է հղվում հասարակությանը, երբ ազգային ծանրագույն իրադարձություններից մեկի տարելիցին պետական կառույցի հովանու ներքո անցկացվում է տոնական միջոցառում։ Արդյո՞ք պետության համար սեպտեմբերի 19-ը սովորական օր է։ Արդյո՞ք երեք տարին բավարար է, որպեսզի այդ օրը հանրային հիշողության մեջ կորցնի իր առանձնահատուկ նշանակությունը։ Գուցե իշխանությունների համար ավելի հարմար է պարզապես չնայել այդ ամսաթվի աչքերի մեջ։ Բայց, հիշողությունը պետական միջոցառում չէ, որ կարելի է ներառել օրացույցի մեջ կամ դուրս հանել դրանից։ Այն չի անհետանում այն պատճառով, որ բեմում երաժշտություն է հնչում, տաղավարներում գյուղմթերք է ցուցադրվում։

Եվ այստեղ առաջանում է ամենակարեւոր հարցը՝ ինչպիսի՞ պետություն ենք մենք կառուցում, եթե նույնիսկ ողբերգության տարելիցի նկատմամբ պետական օրացույցը չունի զգայունության նվազագույն չափանիշ։ Գյուղացու աշխատանքը, բերքը, տեղական արտադրությունը, գյուղական ավանդույթների պահպանումն, անշուշտ, արժանի են ուշադրության։ Բայց դրանց համար տարվա մեջ 364 օր կա։ Իսկ սեպտեմբերի 19-ը վերջին տարիների հայ իրականության մեջ առանձնահատուկ բովանդակություն ունեցող օր է դարձել։ Պետությունը կարող էր ընտրել մեկ այլ օր։ Բայց ընտրվել է հենց սեպտեմբերի 19-ը։ Եվ այդ ընտրությունը, ուզենք թե չուզենք, արդեն քաղաքական եւ բարոյական ուղերձ է։ Հատկապես այն դեպքում, երբ նույն իշխանությունը տարիներ շարունակ խոսում է «խաղաղության օրակարգի», «նոր իրականության» եւ անցյալին այլ կերպ նայելու անհրաժեշտության մասին։ Խաղաղությունը, սակայն, հիշողության ջնջում չէ։ Նոր իրականությունը չի սկսվում` հին ցավը պետական օրացույցից հանելով։ Իսկ «ավանդույթը» չի կարող վերածվել այնպիսի ձեւակերպման, որի տակ թաքցվում է ազգային ողբերգության նկատմամբ անտարբերությունը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում