Թրամփ. Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնության են եկել չհարձակվել միմյանց էներգետիկ ոլորտի վրա
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է, թե Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնության են եկել չհարձակվել միմյանց էներգետիկ ոլորտի վրա:
«Աշխարհում դիզելային վառելիքի գները բարձրանում են հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, այլ ոչ թե Իրանի», - պնդում է ԱՄՆ նախագահը։
Ո՛չ Կիևը, ո՛չ էլ Մոսկվան դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել այս մասին։
Ռուսաստանի ֆոնդային շուկան արդեն արձագանքել է Թրամփի հայտարարություններին՝ կտրուկ աճով։
Սակայն քիչ չեն դեպքերը, երբ Թրամփի նման կտրուկ հայտարարությունները վերջում սուտ են դուրս եկել:

