«Փաստ». Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Մի քանի օր շարունակ Հայաստանում անցկացվում էր «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքը: Այն գուցե լավ բան է, գուցե երկրին ինչ-որ բան տալիս է. չենք վիճում, ավելին՝ սա քննարկելու միտք չունենք, որովհետև ասելիքը դրա մասին չէ, թեպետ այս հարցում կան տարբեր կարծիքներ: Հարցն այն է, որ նույնիսկ նման միջոցառումների ժամանակ է երևում, թե որքան վատ են ամեն ինչ կազմակերպում օրվա իշխանությունները և ինչքան «թքած ունեն» ժողովրդի վրա:

Բան այն է, որ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները Սևանում լողում էին կամ Սևանի ափին «կյանքն էին վայելում», Սևանի մայրուղին պարզապես կաթվածահար էր: Մեր լրագրողը ականատես է եղել, թե ինչպես Սևանի թերակղզուց երկկողմանի մոտ 5-6 կմ մեքենաները մնացել մի քանի ժամ. ոչ թե սովորական խցանում կամ դանդաղ երթևեկություն է եղել, այլ պարզապես անշարժ կանգնած են եղել: Թե ինչ կարծիք ունեին քաղաքացիները իշխանությունների, նրանց կազմակերպած հեծանվավազքի մասին, այստեղ, բնականաբար չենք մեջբերի: Եթե քաղաքային երթևեկության մեջ դեռ հնարավոր է գտնել այլընտրանքային ճանապարհներ, հետադարձ անել, ապա մայրուղու վրա, հատկապես Գագարինից հետո մինչև թերակղզի հատվածում պարզապես հետադարձի հնարավորություն էլ չկա:

Ինչպես պարզվեց սոցցանցերից, նույն վիճակն է եղել նաև նախորդ օրը՝ Լռու և Տավուշի մարզերի միջպետական ու համայնքային ճանապարհներին: Սևանի մայրուղում նման վիճակ կրկնվել է նաև կիրակի օրը: Իհարկե, ՆԳՆ-ն գուցե իրավունք ունի պնդել, որ ապահովել է մրցաշարի անվտանգությունը: Սակայն հարցն այն է, որ այդ ամենը կարելի էր կազմակերպել այնպես, որ մարդկանց հնարավորինս քիչ նեղություն տան. օրինակ՝ Սևանի մայրուղու երթևեկությունը կարելի էր կազմակերպել հերթագայությամբ՝ միակողմանի սկզբունքով: Այնինչ, ստացվել է այնպես, որ ժամեր շարունակ միջպետական մի քանի կարևոր ճանապարհներ պարզապես կաթվածահար են եղել՝ բոլոր հետևանքներով:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72023 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում