Փաշինյանը շտապում է․ պետք է հանրաքվե անցկացնել. Անատոլի Ցիգանոկ

Հանդիպում

«Իրավունք»-ը զրուցել է ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր ԱՆԱՏՈԼԻ ՑԻԳԱՆՈԿԻ հետ։

— Անատոլի Դմիտրիեւիչ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Հայաստանը համարում է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, ապա Ռուսաստանը կարող է հեռանալ անգամ վաղը։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը 102-րդ ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն չի համարում եւ չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի այն դուրս բերել ՀՀ տարածքից։ Այս իրավիճակում, Ձեր կարծիքով, ի՞նչ է մեզ սպասվում։

— Կարծում եմ՝ ռազմաբազայի հետ կապված դեռ վաղ է որոշումներ կայացնել։ Սա կողմերի վերջնական դիրքորոշումը չէ։ Ամեն դեպքում, ըստ իս, Հայաստանը դեկտեմբերին ստիպված է լինելու հստակություն մտցնել իր քայլերում։

Համենայնդեպս, մի կողմից՝ Ռուսաստանը չի պատրաստվում դեպի Եվրամիություն գնացող Հայաստանին Արեւմուտքի փոխարեն հովանավորել։ Բայց, մյուս կողմից՝ այդ ռազմաբազան մեզ նույնպես պետք է։ Առաջին հերթին՝ ՆԱՏՕ-ի ավիացիային հետեւելու համար։ Հատկապես, որ Հայաստանը մինչ այժմ ռուսական ավիացիայի համատեղ խմբավորման կազմում է։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ այն անհրաժեշտ է։

— Հիմա լայնորեն շրջանառվում են տեսակետներ, թե Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից։ Դուք որքանո՞վ եք սա իրատեսական համարում։

— Ո՛չ, ես այդպես չեմ կարծում, թե Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից։ Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ, ինչի համար երբեմն քննադատում են Վլադիմիր Պուտինին։ Նա աջակցում է Իրանին, եւ մենք այժմ Իրանի հետ ռազմավարական գործընկերներ ենք։

Թեեւ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը չի կարող ազնիվ գործընկեր համարել, բայց Ռուսաստանն Իրանին համարում է այդպիսին։ Հետեւաբար, մեզ համար Իրանի հետ կապված իրավիճակը գուցե նույնիսկ ավելի կարեւոր է, քան Հայաստանի հետ հարաբերությունները։

Եվ ասել, թե Ռուսաստանը հեռանում է Իրանից, կարծում եմ՝ կեղծ պնդում է։ Շեշտում եմ՝ մենք շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ։ Ավելին՝ մենք նրանց զենք ենք մատակարարում, իսկ իրանցիները մեզ մատակարարում են հրթիռներ եւ այլն։

Այդ պատճառով ես կարծում եմ, որ առայժմ անհանգստանալու կարիք չկա։ Թեեւ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մեր միջեւ գործընկերություն չկա, մենք առայժմ հետեւում ենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը դեկտեմբերից հետո։

— Եթե ոչ Ռուսաստանը, ապա, Ձեր կարծիքով, ո՞վ կարող է դառնալ Հայաստանի հիմնական ռազմական գործընկերն ու անվտանգության հենարանը։

— Բանն այն է, որ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու փորձը, կոպիտ ասած՝ իրատեսական չէ։ Նախ Հայաստանը եվրոպական երկիր չէ, այն գտնվում է Կովկասում։

Երկրորդ՝ պետք է հստակ հասկանալ, թե ինչ է նշանակում Եվրամիությանն անդամակցելը։ Դուք գիտե՞ք, որ Թուրքիան արդեն 22 տարի է՝ փորձում է մտնել Եվրամիություն։ Եվ ասել, թե Հայաստանը մոտ է ԵՄ անդամակցմանը, կարծում եմ՝ ճիշտ չէ։

Եկեք պայմանավորվենք այսպես․ եթե Հայաստանը հրաժարվում է ՀՕՊ ոլորտում համագործակցությունից, ապա դեռեւս անհասկանալի է, թե ինչպիսի համակարգից է օգտվելու՝ ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ ռուսական։ Այդ պատճառով առայժմ պարոն Փաշինյանը որոշում չի ընդունում։ Կան մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են Հայաստանին եւ Ռուսաստանին։ Դրանք շատ կարեւոր են։ Ըստ իս, առայժմ պետք չէ շտապել։ Եվ այդ հարցը չափազանց առաջ մղել, կարծում եմ, չեն էլ ցանկանում։

Որքան հասկանում եմ, որոշ, այսպես ասած, հայ մասնագետներ անընդհատ գոռում են՝ ռազմաբազան «հանե՛լ, հանե՛լ, հանե՛լ, հանե՛լ»։ Բայց չէ՞ որ այդ ամենը նրանք անում են փողի դիմաց։ Փող են վճարել մի 50 մարդու, որ գոռան։ Պետք է ուշադրություն դարձնել հենց Հայաստանում կատարվողին։

— Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների վերջին տարիների լարվածության մասին՝ պնդել է, որ ամեն ինչ սկսվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներից։ Փաստորեն, ԼՂ խնդիրը դարձավ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման եւ հայ-եվրոպական հարաբերությունների ջերմացման պատճա՞ռ։

Ցավոք, պարոն Փաշինյանը Կովկասում պատերազմը պարտվեց։ Իսկ նա ասում էր, որ Ռուսաստանը պետք է աջակցեր, բայց այն դեպքում, երբ Հայաստանը չէր ճանաչել Լեռնային Ղարաբաղը, ինչո՞ւ Ռուսաստանը պետք է Հայաստանի փոխարեն պատերազմեր։ Սա սխալ մոտեցում է։ Այն, ինչ պարոն Փաշինյանն ասում է, դուք ինքներդ պետք է մտածեք դրա մասին։

Ես գիտեմ, որ Հայաստանում կրկնվելու է նույն իրավիճակը, որն այժմ առկա է Մոլդովայում, նրանք Եվրամիությունից անընդհատ փող էին խնդրում։ Եվ այն, ինչ հիմա Եվրամիությունը փորձում է ներկայացնել՝ որպես ֆինանսական աջակցություն, իրականում գումար է, որը հետագայում պետք է վերադարձնի։ Եթե հիմա վերցնել այդ գումարը, պետք է հասկանալ, որ այն պետք է վերադարձնել նաեւ տոկոսներով։ Օրինակ՝ 100 եվրո վերցնել եւ 150 եվրո վերադարձնել։ Այդպես է գրված օրենքում։ Եվրամիության կողմից ներկայացվող գումարի 50 տոկոսը պարտք է։ Հայաստանը մտածո՞ւմ է այս իրավիճակի մասին, թե՞ չի մտածում։ Կարծում եմ՝ նրանք առայժմ այդ մասին չեն մտածում։

— Բայց արդյո՞ք այսօր հայկական բանակը պատրաստ է ինքնուրույն իր վրա վերցնել անվտանգության ապահովման այն գործառույթները, որոնք որոշակի չափով ապահովում էր ռուսական ռազմական ներկայությունը։

— Ես այս իրավիճակին անմիջականորեն ծանոթ եմ։ Ավելին՝ երբ իրավիճակը շատ կոշտ է, ես լիովին ընդունում եմ, որ եւ՛ զինամթերքը, եւ՛ մնացած ամեն ինչ, այդ թվում՝ զենքի փոփոխությունը, ռուսական զենքը ՆԱՏՕ-ականով փոխարինելը, արդեն Հայաստանի խնդիրն է լինելու։

Այդ պատճառով ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանը շտապում է։ Պետք է հանրաքվե անցկացնել։ Ոչ թե պարզապես ինչ-որ որոշում ընդունել, այլ հանրաքվե անցկացնել։ Իհարկե, ես նաեւ հստակ հասկանում եմ, որ այն, ինչ հիմա պարոն Փաշինյանն ասում է, Հայաստանում հենց դա էլ անում են։ Նույնիսկ դատարանները հրաժարվում են պատասխանատվության ենթարկել։ Փաշինյանը գոռում է այդ բոլոր դատավորների վրա, որ նրանց բոլորին կազատեն աշխատանքից։ Սա ժողովրդավարություն չէ՛։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում