«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Գուցե արժե հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆՆ այս անգամ ամբիոնից զարմանալիորեն որոշել էր խոսել ոչ թե իր հարեւան Պողոսից, այլ՝ ընդդիմությունից։ Նա այս անգամ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական վերլուծություն էր արել ու եզրահանգել, թե՝ ընդդիմության սիրտն աղետաբեր պատերազմ է ուզում։ «Բա էդ աղետաբեր պատերազմն ո՞ւմ երեխեքի հաշվին եք ուզում, այսինքն՝ դուք մտածում եք, որ եթե հանկարծ պատերազմ եղավ, դուք պիտի հով նստեք, որոշակի գումար ուղակեք մեր զինվորներին ու ասեք՝ մենք հոգնեցինք, ուրիշի երեխաները թող գնան զոհվե՞ն։ Այդպես չի՛ լինելու, մենք՝ մեր ժողովուրդը, դա թույլ չի տալու», - խրոխտ հայտարարել է բանակում չծառայած Թունյանը։ Անդրադառնալով վերոնշյալին՝ 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը, Թունյանին հիշեցնում է․ «Ձեր իշխանության գալու օրվանից Հայաստանի Հանրապետությունը ողողված է արյան հոտով։ Դուք, երեւի, պետք է այդ հարցերը տաք ձեր շատ սիրելի վարչապետին․ ո՞ւմ երեխաների հաշվին է 2019 թվականից մինչեւ այսօր մեր բանակում զոհեր գրանցվում՝ թե՛ պատերազմի շրջանակներում, թե՛, չգիտես ինչու, ինքնասպանությունների, հանկարծակի մահերի ու դժբախտ պատահարների հետեւանքով։ Ո՞ւմ երեխաների կյանքի ու արյան հաշվին է այս ամենը տեղի ունենում, պարո՛ն Թունյան։ Դուք եք այս ամենի պատասխանատվությունը կրող իշխանությունը։ Եվ նախքան ուրիշներին հարցեր տալը, գուցե արժե՞ հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը»։

Ոչ պակաս զարմանալի հայտարարությամբ է հանդես եկել ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր ԱՐԱՔՍՅԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։ Տակավին երիտասարդ պատգամավորը ԱԺ ամբիոնից, առանց դույզն-ինչ հաշվելու, թե քանի տարեկանում է դպրոց գնացել, եւ ինչ կապ ուներ իր նկարագրածն իր հետ՝ նշել է․ «Մի դրվագ պատմեմ իմ սովորելու տարիներից. երբ ես «մացեմածիկայի» ժամին գրատախտակին էի «գնում», գրատախտակին «գնալուց» առաջ տասը րոպե ձեռքերս պետք ա ոչ թե վառարանի մոտ պահեի, այլ, բառիս բուն իմաստով, կպցնեի վառարանին, որ ձեռքերս տաքանար, կներեք, ճոխացրեցի՝ գոլանար, որ կարողանայի կավիճը բռնել: Վստահ եմ՝ դուք էլ դրանից լավ պայմաններում չեք սովորել»։ Համաձայնեք, որ երբ դպրոցում դասարանով ո՛չ էքսկուրսիաների ես գնում, ո՛չ ուխտագնացությունների, այլ «գրատախտակին ես գնում», կավիճը կարող է լավ մրսացնել, մանավանդ որ չգիտես՝ մաթեմատիկան «մացեմածիկան» չէ։ Իսկ եթե ավելի լուրջ, ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը հարց է բարձրացնում․ «Միթե՞ ՔՊ-շնիկները չէին կարող նույն թեզը գոնե մի 5 տարի մեծ մեկի բերանով արտասանել, գոնե սենց «դյոշ» ստի վրա չբռնվեր»։

Ի դեպ, կրթության մասին։ 21-րդ դարում, երբ աշխարհի տարբեր երկրների դպրոցներում բռնության դեմ պայքարը վաղուց դարձել է կրթական քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկը, Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր ՄՈՒՀԱՄՄԱԴ ԻԲՐԱՀԻՄ ԱԼ-ԶՈՒԱԲԻՆ առաջարկում է դպրոցներում երեխաների նկատմամբ ֆիզիկական պատիժը կրկին թույլատրելի դարձնել՝ թեկուզ «որոշակի սահմանափակումներով»։ Իհարկե, եթե հաշվի առնենք, որ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան նախկինում իսլամիստ ահաբեկիչ էր, որը ֆոտոսեսիա էր անում մարդկանց կտրած գլուխների հետ, էլի, փառք Աստծո, որ աշակերտներին միայն ծեծելու են։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան