«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ Հովսեփյան

Ներքաղաքական

Newspress.am կայքի հիմնադիր-տնօրեն ԱՐԻԱՆԱ (ԱՐՄԵՆՈՒՀԻ) ՀՈՎՍԵՓՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ «Նիկոլի ջեբի շուն» ընդդիմությունը շուտով կհայտարարի այլընտրանքային վարչապետի թեկնածուի անունը։ Նա տվել է մի քանի հուշում՝ թեկնածուն լինելու է նախկին նիկոլական, հիմա սուտի թունդ ընդդիմադիր, քիթն էլ վիրահատած է։ «Իրավունք»-ը հետաքրքրվել է նրանից, թե կոնկրետ ում կամ որ քաղաքական շրջանակներին նկատի ունի։

— Մինչեւ վերջ փակագծերը չեմ կարող բացել, որովհետեւ օրեր առաջ է կայացվել այս որոշումը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղները» եւ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի պատգամավորները հանդիպում են ունեցել եւ որոշել են, որ ունենան իրենց այլընտրանքային վարչապետին թեկնածուն։ Պարզապես, այստեղ զավեշտալին այն է, որ այդ թեկնածուին ում ընտրել են, ինչպես ես գրել եմ իմ սոցէջում, քիթը վիրահատված մի անձնավորություն է:

Ինձ համար այս ընդդիմությունը Նիկոլից ավելի վատն է։ Նրանք այն ուժերն են, որոնք 3-ը մեկում են ու կարելի է հենց իրենց եռագլուխ անվանել՝ Նիկոլի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի թիմը։ Սա կարծում եմ՝ հենց Նիկոլ Փաշինյանի «դաբրոյով» է կազմակերպվել, որպեսզի այնպիսի մարդ լինի այլընտրանքային վարչապետի թեկնածու, որ ժողովուրդն էլ ավելի զզվի իրենց թեկնածուից՝ դրանով առավել ամրապնդելով Նիկոլի աթոռը։

Վաղուց է, ինչ կասկածներ ունեմ, որ իրենք են Նիկոլի աթոռն ամուր պահողները, քանի որ Նիկոլն իր սեւ գործը դեռ ավարտին չի հասցրել։ Պարզապես, իրենք պիտի նման շոուներ անեն, առաջ բերեն քիթը վիրահատած նախկին նիկոլականի, ով Նիկոլի հետ քայլում էր: Ասել եմ, կրկնում եմ՝ ինձ համար նախկին նիկոլական բացարձակապես չկա, ով ուզում է լինի։ Հիմա տվյալ անձը դարձել է իբրեւ կարկառուն ընդդիմադիր, կուլտուրական մի դեմք ու նրան բերելու, ներկայացնելու են իբրեւ այլընտրանքային վարչապետի թեկնածու:

Սա ինչպե՞ս հասկանանք: Ուրեմն, մեր երկրում նորմալ, ուժեղ կայացած տղամարդ չկա՞, որ Նիկոլի հետ ինչ-որ նախկին քայլողի պիտի բերեին: Մի անձի, ով գրկից գիրկ էր թռնում։ Նա այն մարդն է, որ ասում էր՝ եթե Նիկոլը նորից վերընտրվի, ես խորհրդարան չեմ մտնի։ Հիմա հարցն ուզում եմ ուղղեմ տվյալ անձնավորությանը՝ բա ինչի՞ մտաք, Դուք ինքնասիրություն չունե՞ք։ Սա մի շոու է՝ վերջնական ժողովրդին տապալելու, հիասթափեցնելու եւ Նիկոլի աթոռն էլ ավելի ամրապնդելու համար, որպեսզի ավարտին հասցվի Հայաստանի լուծարումը։

— Ո՞ւմ մասին է խոսքը, գուցե անուն-ազգանունն ասե՞ք։

— Նա կին է, ով Նիկոլի հետ քայլել է: Նրա քիթը վիրահատված է, նախկին նիկոլական, իսկ հիմա դարձել է կարկառուն ընդդիմադիր: Թե ով է գուշակեք ինքներդ: Պատահական չէր այդ գրառումս: Նպատակս այն էր, որ ամոթ ունենան եւ այդ լուրը հանրությանը չմատուցեն: Մեր երկրին պետք է ուժեղ կայացած տղամարդ, որպեսզի կարողանա այս իրավիճակում փրկել մեզ ու հայրենիքը։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան