Իրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեց
ՄիջազգայինԻրանի խորհրդարանը հայտարարել է, որ պատրաստում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT) դուրս գալու ծրագիր։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ազիզին հայտարարել է, որ երկրի NPT-ից դուրս գալու հարցը մնում է օրակարգում։
Նրա խոսքով՝ խորհրդարանն արդեն պատրաստել է «NPT-ից դուրս գալու ծրագիր» վերնագրով օրինագծեր։ Փաստաթղթերը, որոնք ստորագրվել են պատգամավորների զգալի թվի կողմից, ներկայացվել են խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովին և օրենսդրական վարչություն։
Սա ոչ այլ ինչ է, քան միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացում:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72552

