Դադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթները
Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիները» (THY), «Pegasus» և «AJet» ավիաընկերությունները մինչև 2027-ի մարտ իրենց չվացուցակներում չեն ներառի չվերթներ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ դեպի Իրան թռիչքների դադարեցումը սկսվել էր դեռևս ամիսներ առաջ և հիմա այն երկարաձգվում է։ Ավելին, հաղորդվում է, որ «Pegasus»-ը դեպի Իրան չվերթները հանել է վաճառքի համակարգից:
«THY»-ի ներկայացուցիչը, «Iran International»-ին տված հարցազրույցում նշել է, որ ընկերությունը մինչև 2027-ի մարտ Իրան նախատեսված չվերթներ չունի և հավելել է, որ չկա որևէ երաշխիք, որ չվերթները կվերսկսվեն մարտին:
Իսկ «AJet»-ի Ստամբուլ-Թեհրան ուղղության ներկայիս չվացուցակը ցույց է տալիս միայն 2027-ի մարտից սկսվող չվերթները։

