ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին
ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Բաքու։ Նա մասնակցում է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։ Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան ասաց վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու։ Այն «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է առավոտյան ժամը 7-ին, վայրէջք կատարել 50 րոպե անց։ Վերադարձը սպասվում է այսօր 21։40-ին։ Արդյո՞ք պատվիրակություն է մեկնել Բաքու՝ Factor TV-ն փորձում է մեկնաբանություն ստանալ այս հարցի շուրջ։ ԱԳՄԱ նախարարությունից հայտնեցին, որ նախարարությունից պատվիրակություն չի մեկնել, Մհեր Գրիգորյանի գրասենյակից ևս տեղեկացնում են, որ փոխվարչապետի գլխավորած պատվիրակություն չի մեկնել։

