Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը
ԹեմաՄոսկվայում կայացած Համաշխարհային հասարակական վեհաժողովի «Քաղաքների գործընկերություն» բաժնի շրջանակներում ունեցած ելույթում «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը բարձրացրել է Արցախի օկուպացված քաղաքների հարցը, որոնց բնակիչները բռնի տեղահանվել են իրենց տներից և արդեն 3 տարի թափառում են աշխարհով մեկ: Նա ասել է, որ դա մեծ ցավ է հայ ժողովրդի համար և որ պետք է օգնության հասնել ճգնաժամային իրավիճակում հայտնված Արցախի քաղաքների բնակիչներին։
Նա նաև կոչ է արել զարգացնել հարաբերությունները տարբեր երկրների քաղաքների հասարակական կառույցների միջև, նույնիսկ եթե քաղաքային իշխանությունները չեն ողջունում նման հարաբերությունների զարգացումը։
Հայկ Բաբուխանյանը և «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը նաև ելույթ են ունեցել «Եվրասիական գաղափար» նստաշրջանում։

