Հերթական կորուստն ազգային հավաքականում
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով Ազգերի լիգայի C2 խմբի հանդիպումներին։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել: «Նոայի» պաշտպանը չի շարունակի Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքը և բաց կթողնի առաջիկա խաղերը:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C2 խմբի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիայի, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի հավաքականներին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի ընտրանիների հետ։

