Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)
ՄիջազգայինԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ՝ «Գիպրոսվյազ»-ը հարձակման է ենթարկվել։
Հարձակման թիրախը Ուկրաինայի տեղեկատվական և հաղորդակցական ենթակառուցվածքների նախագծման և զարգացման ինստիտուտի՝ «Գիպրոսվյազ»-ի շենքն էր։ Շենքում են գտնվում նաև Ուկրաինայի գլխավոր հեռահաղորդակցության օպերատոր «Ուկրտելեկոմ»-ի, Ուկրաինայի հաղորդակցության հետազոտական ինստիտուտի, «Վեգա» հեռահաղորդակցության ընկերության (Vodafone-ի մաս) և այլոց գրասենյակները։
Այս բոլոր կազմակերպությունները գործում են հատուկ հաղորդակցությունների, ռադիոհաճախականության մոնիթորինգի, ինտերնետի, բջջային կապի և հեռահաղորդակցության զարգացման ոլորտներում։
Ռուսական ուժերն այս օրերին ակտիվորեն խոցում են ուկրաինական տեղեկատվական հաղորդակցության կենտրոնները՝ Կիևի կապի խափանման համար։
Կիևում շատ բաժանորդներ կորցրել են ինտերնետը. «Պաուտինան» և UTELS-ը հայտնել են տվյալների կենտրոնների վնասման մասին։
«Մեկ այլ թշնամական հարձակման հետևանքով վնասվել է մայրաքաղաքի տվյալների կենտրոններից մեկը, որտեղ գտնվում են UTELS-ի հանգույցային սարքավորումները։ Սարքավորումները մնում են առանց էլեկտրաէներգիայի, ինչը կարող է հանգեցնել ցանցի անջատումների և ծառայությունների խափանումների», - հայտարարել է ընկերությունը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72641

