Փաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցից

Վերլուծություն

­Նի­կոլ Փա­շին­յա­նը եւս մեկ­նել է Ն­յու Յորք` ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի հեր­թա­կան նստաշր­ջա­նին մաս­նակ­ցե­լու։ Թե ինչ խնդիր­ներ է նա ցան­կա­նում լու­ծել այս այ­ցով, ին­քը կի­մա­նա: Սա­կայն փաստն այն է, որ այն «խա­ռը» վի­ճա­կը, ո­րում այս օ­րե­րին տի­րում է ՄԱԿ­–ում, Նի­կո­լի այս այ­ցը լա­վա­գույն դեպ­քում կա­րող է ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին հե­տե­ւե­լու եւ հե­տե­ւութ­յուն­ներ ա­նե­լու ի­մաստ ու­նեն­ալ:

­Բայնն այն է, որ ներ­կա զար­գա­ցում­նե­րը հա­զիվ թե Փա­շին­յա­նի ցան­կա­լի սցե­նար­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նեն: Նախ, Ռու­սաս­տա­նը Պետ­դու­մա­յի ընտ­րութ­յու­նն­երից հե­տո ակն­հայ­տո­րեն մտնում է քա­ղա­քա­կան նոր ո­րա­կա­կան փուլ, ո­րը Նի­կո­լի ներ­կա կուր­սին հաս­տատ լավ բան չի խոս­տա­նում: Ընդ­հա­կա­ռա­կը, կա­րող են կտրուկ ա­վե­լա­նալ ճնշում­նե­րը, իսկ ԵՄ կամ ԵԱՏՄ թե­մա­յով հան­րաք­վե ա­նե­լու Պու­տի­նի պա­հան­ջը դեռ ոչ ոք չի չե­ղար­կել: Առ­ջե­ւում է նաեւ Փա­շին­յա­նի մոս­կով­յան սպաս­վող այ­ցը, ո­րը եւս նա պետք է անց­կաց­նի` հաշ­վի առ­նե­լով Ռու­սաս­տա­նի ներ­կա­յիս ի­րո­ղութ­յու­նն­երը:

Մ­յուս կող­մից, թեեւ նա վեր­ջերս Գեր­մա­նիա­յում էր, թե­րեւս փոր­ձե­լով հե­ռա­ցող Մակ­րո­նի փո­խա­րեն այլ «եվ­րա­տա­նիք» գտնե­լու հա­մար հո­ղը շո­շա­փել, բայց պարզ­վեց, որ Մերցն էլ պա­կաս հե­ռա­ցող չէ: Մ­յուս եվ­րաա­ռա­ջա­տա­րի` Բ­րի­տա­նիա­յի մոտ եւս վի­ճա­կը խառն է: Բր­յու­սելն էլ միայն խոս­տում­ներ է տա­լիս, բայց այդ­պես էլ լուրջ ծա­վալ­նե­րով վա­րունգ–­լո­լիկ գնո­ղը չէ: Մ­նում է միայն հույս դնել Թ­րամ­փի եւ նրա «մի­ջանց­քի» վրա: Եվ, թե­րեւս, հենց այդ թե­մա­յից էլ հիմ­նա­կա­նում կփոր­ձի Ն­յու Յոր­քում գլուխ հա­նել. որ­քա­նո՞վ է հե­ռան­կա­րա­յին մնում «Թ­րամ­փի ու­ղին»:

­Բայց ա­սել, թե Թ­րամփն այս պա­հին Նի­կո­լի զահ­լան ու­նի, դա էլ տե­ղին չէ: Մի կող­մից` ա­ռա­ջի­կա ընտ­րութ­յու­նն­երի գերխն­դիրն է: Մ­յուս կող­մից, բավական չէին Ի­րա­նից ա­ռա­ջա­ցած բար­դութ­յուն­նե­րը, հի­մա էլ հու­սիթ­ներն են ողջ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը ի­րար խառ­նել: Փակ էր Հոր­մու­զի նե­ղու­ցը, դրան էլ գու­մար­վեց Բաբ էլ–­Ման­դե­բը: «Չար լե­զու­ներն» ա­սում են, թե դա այն կար­գի է զայ­րաց­րել Թ­րամ­փին, որ հրա­մա­յել է ինչ զենք–­զի­նամ­թերք մնա­ցել է, թա­փեն հու­սիթ­նե­րի գլխին: Ար­դեն սկսել են ռում­բե­րը բար­ձել ինք­նա­թիռ­նե­րը, եւ միայն վեր­ջին պա­հին են Թ­րամ­փի խորհր­դա­կան­–օգ­նա­կան­նե­րը կա­րո­ղա­ցել գա­զա­զած ծե­րու­կին հան­դար­տեց­նել, որ ե­թե հի­մա էլ հու­սիթ­նե­րի դեմ կռիվ սկսենք եւ ա­նա­պա­տում ա­վազ­նե­րի մեջ թա­ղենք զի­նամ­թեր­քի վեր­ջին պա­շար­նե­րը, բա ի՞նչ ենք ա­նե­լու Ի­րա­նի հետ:

Ու դա, ակն­հայ­տո­րեն, ճա­րա­հատ­յալ ո­րո­շում էր, քա­նի որ ա­ռանց այդ էլ Ի­րա­նի հար­ցով լու­ծում­նե­րը միայն ա­նո­րոշ են դառ­նում: Ա­վե­լին, սպաս­վող ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո ա­մեն ինչ կա­րող է չա­փա­զանց բարդ դառ­նալ: Ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը, ճիշտ է, կար­ծում են, որ Թ­րամ­փը վերջ­նա­կա­նա­պես կենտ­րո­նա­ցել է ցա­մա­քա­յին ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ սկսե­լու մտքի վրա, բա­նը հա­սել է նրան, որ Ի­րա­նը խո­շոր ու­ժեր է կենտ­րո­նաց­նում սահ­ման­նե­րին: Բայց նաեւ, հենց ի­րան­ցի փոր­ձա­գետ­ներն են կար­ծում, որ այս պա­հին ո­րե­ւէ ռեալ քայ­լի Թ­րամ­փը չի գնա: Ձա­խող­ման հա­վա­նա­կա­նութ­յու­նը շատ մեծ է, եւ այդ դեպ­քում պար­զա­պես ժա­մա­նակ չի մնա հե­տե­ւանք­նե­րը հաղ­թա­հա­րե­լու գո­նե փոր­ձե­րի հա­մար. ընտ­րութ­յուն­նե­րին գրե­թե ժա­մա­նակ չի մնում: Մ­նում է մեկ տար­բե­րակ` ինչ­–որ կերպ «դեմ­քը փրկող» լու­ծում գտնել ՄԱԿ­–ի գա­գա­թա­ժո­ղո­վի հետ կապ­ված ԱՄՆ այ­ցե­լող նա­խա­գահ Փե­զեշ­քիա­նի հետ: Սա­կայն նրա դիր­քերն այս պա­հին Ի­րա­նում չա­փա­զանց թու­լա­ցել են, եւ չկա ո­րե­ւէ ե­րաշ­խիք, որ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ններ ե­թե ձեռք բեր­վեն, Ի­րա­նի Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դը կհաս­տա­տի:

Մ­յուս կող­մից էլ, Թ­րամ­փին ընտ­րութ­յու­նն­երի հա­մար մի ճոխ «հաղ­թա­նակ» էր պետք, որ­պի­սին կա­րող է դառ­նալ Ուկ­րաի­նան: Բայց այս­տեղ էլ հար­ցը տե­ղից չի շարժ­վում: Մոսկ­վա­յի պա­հանջ­նե­րը միան­շա­նակ են. կկա­տա­րեք բո­լոր պայ­ման­նե­րը, ո­րոնք ձեռք են բեր­վել Ալ­յաս­կա­յում: Գու­մա­րած, նաեւ այն փո­փո­խութ­յուն­նե­րը, ո­րոնք բխում են ռազ­մա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րից: Ու հի­մա Զե­լենս­կուն է կան­չել ԱՄՆ, հա­վա­նա­բար կփոր­ձի հա­մո­զել այդ պայ­մա­նն­երի հետ հա­մա­ձայն­վել, սա­կայն ան­գամ Ուկ­րաի­նա­յում ա­ռանձ­նա­կի սպա­սե­լիք­ներ չկան:

Եվ այս բո­լո­րը վե­րած­վում են «մանր ա­նա­խոր­ժութ­յու­ննե­րի, հաշ­վի առ­նե­լով, որ այս գա­գա­թա­ժո­ղո­վի գլխա­վոր մե­խը այլ է` Սի Ց­զին­պի­նը 10 տար­վա ըն­թաց­քում իր ա­ռա­ջին պե­տա­կան ​​այ­ցով կժա­մա­նի Միաց­յալ Նա­հանգ­ներ։ Թ­րամ­փը եւ Սին բա­նակ­ցութ­յուն­ներ կանց­կաց­նեն վա­ղը` սեպ­տեմ­բե­րի 24-ին։ Պաշ­տո­նա­պես, օ­րա­կար­գում են առեւ­տու­րը եւ սա­կագ­նե­րը, հազ­վագ­յուտ մե­տաղ­նե­րը, ­ ար­հես­տա­կան ​​բա­նա­կա­նութ­յու­նը եւ այլն: Ոչ պաշ­տո­նա­պես այս հան­դի­պու­մը պետք է տա մեկ խո­շո­րա­գույն հար­ցի պա­տաս­խան` Թ­րամ­փը եւ Սին կկա­րո­ղա­նա՞ն ռազ­մա­վա­րա­կան ի­մաս­տով պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հաս­նել այն­պի­սի աշ­խար­հա­կարգ ու­նե­նա­լու մա­սին, որ­տեղ ԱՄՆ–ն եւ ա­մե­րիկ­յան դո­լա­րը չեն ու­նե­նա­լու ներ­կա­յիս դեռ ինչ­–որ չա­փով պահ­պան­վող հե­գե­մո­նիկ դիր­քե­րը: Գու­մա­րած դրան, այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րում ի՞նչ տեղ եւ դեր կու­նե­նա 5–6 հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ ու­նե­ցո­ղ եւ աշ­խար­հում հիմ­նա­կան ռե­սուր­սա­յին բա­զա­յին տի­րա­պե­տող Ռու­սաս­տա­նը:

Ու հենց այս­տեղ է Թ­րամ­փի հիմ­նա­կան խնդի­րը. նա այս բա­նակ­ցութ­յու­ննե­րին ներ­կա­յա­նում է շատ ա­վե­լի թույլ դիր­քե­րով, քան ու­ներ Սիի հետ ան­ցած տար­վա գա­գա­թա­ժո­ղո­վի ժա­մա­նակ: Այդ փու­լում Թ­րամ­փը մեր­ժեց Պե­կի­նի մի շարք հիմ­նա­կան պայ­ման­ներ` հույ­սը դնե­լով Ի­րա­նին ա­րա­գո­րեն հաղ­թե­լու եւ դե­պի Չի­նաս­տան է­ներ­գե­տիկ հոս­քե­րը կտրե­լու սցե­նա­րի վրա: Նաեւ, որ վե­րահս­կե­լով հիմ­նա­կան նավ­թա­յին ռե­սուրս­նե­րը, այն­պի­սի փա­կու­ղի կսար­քի Մոսկ­վա­յի հա­մար, որ այն այ­լեւս կմո­ռա­նա Պե­կի­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին: Ս­տաց­վեց ճիշտ հա­կա­ռա­կը. Ի­րա­նի հետ պա­տե­րազ­մը ոչ միայն ԱՄՆ­–ին հասց­րեց «ռազ­մամ­թեր­քա­յին սնան­կութ­յան» շե­մին, այլ նաեւ փակ­վե­ցին Հոր­մու­զի եւ Բաբ էլ–­Ման­դե­բի նե­ղուց­նե­րը: Իսկ Ռու­սաս­տա­նը ամ­րաց­րեց իր ներ­քին դիր­քերն ու էա­կան ա­ռա­ջըն­թաց ու­նի Ուկ­րաի­նա­յում: Ու ­հի­մա հենց այս, էա­կա­նո­րեն ա­վե­լի թույլ դիր­քե­րից էլ պետք է հան­դի­պի Սիին:

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում, ի­հար­կե, գո­նե Թ­րամ­փի հա­մար Նի­կո­լի թե­ման դառ­նում է տաս­նե­րոր­դա­կան: Իսկ դա էլ հու­շում է, որ Մոսկ­վա այ­ցի շե­մին Փա­շին­յա­նը հաս­տատ «ա­րեւմտ­յան է­ներ­գիա­յի» բա­վա­րար պա­շար չի ստա­նա­լու: Բայ­ց, ա­մեն դեպ­քում, այս զար­գա­ցում­նե­րին տե­ղում հե­տե­ւե­լը Փա­շին­յա­նի կող­մից ճիշտ քայլ է` հե­տա­գա գոր­ծո­ղութ­յուն­նե­րում ա­վե­լի ռեալ ո­րո­շում­նե­րի հա­մար:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72655 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում