Աշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան. Արտակ Զաքարյան

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են:
Ընդհանուր ելույթներ, հասցեական ու անհասցե կոչեր, և ոչ մի կոնկրետ առաջարկություն: ՄԱԿ-ը որպես միջազգային թիվ մեկ կառույց՝ կորցնում է իր լրջությունն ու ազդեցիկությունը: Այն դարձել է պետությունների ղեկավարների հավաքատեղի, զրուցատաղավար, որտեղ դեռ ավանդույթի ուժով ձգտում են միջազգային պրոբլեմների համար համատեղ լուծումներ գտնել: Այնինչ դա վաղուց արդեն իլյուզաներ են:

Աշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան: Նրանք են թելադրում միջազգային օրակարգը, նրանք են որոշում, թե որտեղ ինչ պետք է տեղի ունենա, համաշխարհային շուկայում ու տեխնոլոգիական աշխարհում, տիեզերոում ու ընդերքում ինչ իրավիճակ պետք է լինի...

Շուրջ մեկ տասնյակ երկրներ փորձում են խոշոր եռյակից որևէ մեկի կամ երկուսի շուրջ, դիրքավորել՝ նպատակ ունենալով պահպանել իրենց ռեգիոնալ դերակատարումը և ապահովել ռեգիոնալ իրենց լիդերության մրցակցայնությունը: Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Իրանը, Թուրքիան, Իսրայելը, Գերմանիան, Ֆրանսիան, Ճապոնիան ձգտում են փոփոխվող աշխարհի նոր իրողություններում չկորցնել իրենց դիրքերը և որոշ չափով ազդեցություն ունենալ աշխարհաքաղաքական գործընթացների վրա:

ՄԱԿ-ի ԳԱ այս նստաշրջանը, թեկուզև փորձում էր խնամքով թաքցնել, այնուամենայնիվ երևում էր, որ աշխարհի երկրների մեծ մասի համար գլխավոր խնդիրը մնում է զարգացումների անորոշությունները: 

Իսկ մեր տիպի երկրների համար, որոնք, պատմության հերթական շրջափուլում,  մեղմ ասած՝ «իրենց խելքից» կրկին հայտնվել են համաշխարհային հարաբերությունների ձևափոխման զոհասեղանին՝ մնում է կազմակերպել ինքնախաբեության ֆեստիվառներ, անորակ համերգներ ու բրդուճ ուտելու փառատոններ՝ հույս փայփայելով, որ Աստված բարեգութ կլինի և այս անգամ նոր ցեղասպանության կամ պետականության կործանման չի տանի: 

Այնինչ, 2021 թվականից հետո, որպես հանրույթ, եթե քաղաքականապես բավարար խելացի գտնվեինք, փոխեինք  պարտված ու կապիտուլյացված կառավարությանը՝ ադրբեջանցիների դրդմամբ ոչ թե աշխարհի զոհասեղանին կհայտնվեինք, այլ օգտվելով վերջին տարիներին եղած մի շարք գործընթացներից՝ այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում