Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյան
ՊատահարՍեբաստիա 3/3Ա շենքում ծորակներից կեղտոտ ջուր է հոսում։ Այս մասին տեսանյութեր է հրապարակել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
«Բնակիչների մի մասը մտածում է, թե ինչու չի կարողանում ճիշտ օգտագործել «Վեոլիա Ջուր» ընկերության պոտենցիալը:
Նույն շենքի բնակիչներից մյուսը, թե ինչ անի, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այնքան չաշխատի, որ տարված լինի միայն «աշխատանք» բառով ու առողջության մասին մոռանա:
Հատկանշական է, որ կա նաև քաղաքացի, որն այս պատկերը տեսնելուց հետո մտածում է՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է սկսի ինքն իրեն կարգավորելուց:
Բայց, իհարկե, բնակչության մեծ մասին հետաքրքրում է, որ ի վերջո այս խայտառակ վիճակին վերջ տրվի: Պատասխանատուների ամոթն էլ, անամոթն էլ, մուր ու գլխի պես իրենց մնա»։
Հիշեցնենք, որ վերջին օրերին մի շարք թաղամասերի բնակիչներ ահազանգել են ծորակներից կեղտոտ ջրի հոսելու մասին։

