Ոչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրները
ՍպորտԱյսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լատվիայի ընտրանուն(ժամը`20:00-ին):
Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Համոզված եմ՝ վաղը կտեսնեք այն հավաքականը, որը տրամադրված է հաղթելու, մարտական է տրամադրված։ Դուք մեզ կտեսնենք խաղադաշտում պայքարելիս, մենք էլ ձեզ ենք ուզում տեսնել՝ լեփ-լեցուն մարզադաշտ», — ասել է Եղիշե Մելիքյանը։
«Հրավիրել ենք Արարատ Մոնրոյին, սակայն նա խնդիրներ ուներ, չի եկել։ Խոսել եմ Համբարձումյանի հետ, խնդրել եմ միանալ թիմին, նա մեզ պետք է, տեսնում եմ, որ նա կարող է։ Այն, ինչ նա ինձ ասել է, ինձ չբավարարեց․ այդքանով սահմանափակվել է մեր խոսակցությունը։
Բուենոն վաղը կխաղա, բայց ոչ աջից։ Մեկ գիծ չէ, որտեղ խնդիր ունենք։ Չեմ ուզում լինի տպավորություն, որ ես կենտրոնացած եմ խնդիրների վրա։ Կենտրոնացած եմ խնդիրների լուծման վրա, ու ես կարողանում եմ դա անել, գտել եմ այն բանալին՝ լուծել այդ խնդիրները։ Մենք հաղթանակի կարիք ունենք, շատ ենք ուզում հաղթել։ Մենք տրամադրված ենք հաղթանակի։ Առաջադրանքն է՝ հաղթել և շարժվել առաջ », — ասել է Եղիշե Մելիքյանը։
Մելիքյանը խոսել է նաեւ այն ֆուտբոլիստների մասին, որոնք Հայաստանի ընտրանու փոխարեն ընտրել են այլ հավաքական.
«Կովալենոկոյի հետ անձամբ խոսել եմ, հրաժարվել է Հայաստանի հավաքականում հանդես գալ։ Դա իր ցանկությունն է, խնդիր չեմ տեսնում։
Ալեքսանյանսի մասին․ շփվել եմ, նկատել էինք, մտածում էի, որ այս խաղերից հետո կհանդիպենք, կհրավիրենք գարնանը։ Բայց նա որոշեց ընտրել Լատվիան, դա իր որոշումն է», — ավելացրել է Մելիքյանը։

