«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին

Այն, որ Վայքի ՔՊ-ական  համայնքապետ, այժմ նույն ջանասիրությամբ կրկին ՔՊ-ի կողմից առաջադրված Մխիթար  Մաթեւոսյանը իսկական պատուհաս է դարձել ՔՊ-ի գլխին, փաստում են անգամ ՔՊ վերնախավի կարկառունները։ Բայց, որ վերջինս իրեն հարկ է համարում վեր դասել բարձր դռան՝ ՀՀ դատարաններից, այ դա արդեն ոչ միայն զարմանալի է, այլ նաեւ պախարակելի ժողովրդավար երկիր ներկայացվող ՀՀ-ի համար։

Իսկ, հիմա փաստերով, մենք գրել էինք, որ լրագրողական հետաքննություն ենք սկսել իրեն «ցարի բոգ» հռչակած, կասկածելի դիպլոմով համայնքապետի հակօրինական պատկերը ջրի երես հանելու համար եւ ահա մեր տեղը դա անում են իրավասու կառույցները իրենց պաշտոնական պատասխաններով։

Գրել էինք, որ վերջինս բառի ուղիղ իմաստով արհամարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը՝ այն է լիազորությունները դադարեցնելուն ուղղված։ Խոստացել էինք հանձնաժողովից հետաքրքրվել , թե ինչպես է հաջողվում վերը նշված իշխանականին շրջանցել որոշման կատարումը։

Եվ ահա պարզվում է, որ վերջինս ինչպես ասում են ձեւ չունի որոշումը չկատարելու, ուղղակի ժամանակ է փաստացի վատնում։ Իրեն խելացու տեղ դրած(ուր էր իրոք բախտը բերեր այդ հարցում-հեղինակ) վերջինս որոշել էր դիմել դատարան վիճարկելու կարեւորագույն մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը, բայց, այստեղ էլ դեմ է առել արդարադատության պատին ։

Դատարանը, ֆիքսենք երկրի բարձր դուռը, իրավասու չի համարել քննարկել անգամ հանձնաժողովի որոշումը եւ հետ է վերադարձրել մեր «խելոնքի» հայցը, արձանագրելով մեջբերում ենք՝ «հայցը ենթակա չէ դատարանում քննության»։

Ստացվում է, որ ՔՊ-ական չինովնիկը այնքան է բառի բուն իմաստով իրեն լավ զգում, որ թքած ունի այն որոշման վրա, որին անգամ դատարանները իրենց իրավասու չեն համարում քննել, ուր մնաց վճիռ կայացնել։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան